Ավետիք Բաբայան

հայ հիգիենիստ
(Վերահղված է Բաբայան Ավետիքից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիք Բաբայան (1844, Ալեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - 1913, Փարիզ), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1887

Ավետիք Բաբայան
Ծնվել է1844
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1913
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1870)
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱմուսինՍոֆյա Բաբայան
ԶավակներՄարգարիտ Բաբայան, Արմինիա Բաբայան, Շուշանիկ Բաբայան և Արմինե Բաբայան

Կենսագրություն խմբագրել

1870 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է Կովկասյան բժշկական ընկերության կազմակերպիչ-անդամներից։ 1870-1874 թվականներին, որպես զինվորական բժիշկ, ծառայել է Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում (1878-1904 թվականներին՝ զինվորական հոսպիտալում), Աբասթումանում, ապա զբաղվել գիտական և հասարակական գործունեությամբ Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Հյուսիսային Կովկասում։ 1904 թվականին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ։

Աշխատանքները վերաբերում են նյարդային, վարակիչ (թոքերի տուբերկուլոզ և այլն) հիվանդությունների առաջացման ու տարածման, բալնեոլոգիայի խնդիրներին[1]։

Աշխատություններ խմբագրել

  • «Ուսումնարանի առողջապահութեան հարցեր» (1879)
  • «Կրքեր եւ նոցա ազդեցութիւնը առողջութեան վրայ» (1880)
  • «Բարակացավ - թոքախտը» (1889)
  • «Եկեղեցական հիգիենա» (1903-1905)

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.