Բաբակ Մաթլաբ օղլի Սամիդլի ( ադրբ.՝ Babək Mətləb oğlu Səmidli, հունվարի 7, 1974, Գյոքչայ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2020, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն), Ադրբեջանի ռազմական սպա և գնդապետ, ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում։

Բաբակ Մաթլաբ օղլի Սամիդլի
ադրբ.՝ Babək Mətləb oğlu Səmidli
հունվարի 7, 1974(1974-01-07) - նոյեմբերի 23, 2020(2020-11-23) (46 տարեկան)
ԾննդավայրԳյոքչայ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն
ԳերեզմանԳյոքչայ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԶորատեսակԱդրբեջանի ցամաքային զորքեր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ (2016), Մատաղիսի գրավում (2020)
Պարգևներ
Zafar Order, Medal "For the Homeland" (Azerbaijan), For the Liberation of Sugovushan Medal, Azerbaijan Democratic Republic 100th anniversary medal, For military services medal, "Veteran of the Armed Forces of the Republic of Azerbaijan" medal, "10th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1991–2001)" Medal, "90th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918–2008)" Medal, "95th Anniversary of the Armed Forces of Azerbaijan (1918-2013)" Medal, Medal “100th anniversary of the Azerbaijani army” (1918 - 2018), , , “For Faultless Service” medal և

Կյանք և ծառայություն խմբագրել

Սամիդլին ծնվել է Գոյչայ շրջանում[1]։

2018 թվականին հունիսին ստացել է փոխգնդապետի կոչում։ Եղել է Ադրբեջանի զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ[2]։

2020 թվականին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Սամիդլին ղեկավարել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք նպատակ են ունեցել գրավել Մատաղիսի բնակավայրը։ Հոկտեմբերի 27-ին հարցազրույց է տվել Եվրոնյուզին՝ հայտարարելով Մատաղիսի ամբարտակի գրավման մասին[3]։

Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին Մատաղասի մոտ հրադադարից հետո՝ ականի պայթյունից։ Սամիդլին ընդգրկված է եղել Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներից, Կարմիր Խաչի ներկայացուցիչներից և ռուս խաղաղապահներից բաղկացած խմբում, որոնք զբաղվում էին դիակների հավաքմամբ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև չորս հայ զինծառայողներ և մեկ ռուս խաղաղապահներ[1][4]։

Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Սամիդլիին «Զաֆար» շքանշանով հետմահու պարգևատրելու մասին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Müdafiə Nazirliyi: Polkovnik cəsədləri axtararkən minaya düşüb, şəhid olub». Meydan.TV (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  2. «Azərbaycan Prezidentinin Rəsmi internet səhifəsi - SƏNƏDLƏR » Sərəncamlar Azərbaycan Respublikası Müdafiə Nazirliyinin hərbi qulluqçularının təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». president.az. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Azerbaijani forces recapture strategic dam in Nagorno-Karabakh». euronews (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Land Mine Kills Officer As Search Continues For Armenian, Azerbaijani Missing». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Silahlı Qüvvələrin bir sıra hərbi qulluqçuları təltif olunub». Trend News Agency (ադրբեջաներեն). 2020 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.