Բաբախող հոսանք, մեծությամբ փոփոխական, ուղղությամբ հաստատուն էլեկտրական հոսանք։ Առաջանում է փոփոխական հոսանքը հաստատունի փոխարկելիս։ Բաբախող հոսանքը կարելի է ներկայացնել որպես հաստատուն բաղադրիչի և տարբեր հաճախականության սինուսոիդալ հոսանքների գումար։ Բաբախող հոսանքի միջին արժեքը բաբախման պարբերության ընթացքում հավասար է հաստատուն բաղադրիչին։ Բաբախող հոսանքից փոփոխական բաղադրիչների անջատումն ու բաբախման հարթեցումը կատարվում է էլեկտրական զտիչներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 185