Հենրիկ Բաբախանյան

հայ բանաստեղծ
(Վերահղված է Բաբախանյան Հենրիկից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Սարիբեկի Բաբախանյան (հունիսի 17, 1941(1941-06-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1999), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։

Հենրիկ Բաբախանյան
Ծնվել էհունիսի 17, 1941(1941-06-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1999
Մասնագիտությունբանաստեղծ
Հենրիկ Բաբախանյան Վիքիդարանում

Ծնվել է Երևանում։ 1962 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1964 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել մինչև 1966 թվականը։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և համալսարանն ավարտել 1969 թվականին։ 1970-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես ավագ խմբագիր։ 1983 թվականից եղել է Հայգրքի Երևանի թիվ 33 բուկինիստական խանութի տնօրեն[1]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Սպիտակ բացատներ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1976, 68 էջ։
  • Մարտ առանց զենքի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 72 էջ։
  • Արևի տաճարը, Երևան, «Սովետական գրող», 1984, 80 էջ։
  • Դիցարան (բանաստեղծություններ և պոեմ), Երևան, 1988, 152 էջ։
  • Գիրք մերկության (բանաստեղծություններ), Երևան, 2003, 72 էջ։
  • Մարդու առեղծվածը (բանաստեղծություններ), Երևան, 2011, 616 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 85.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Բաբախանյան» հոդվածին։