Քնարիկ (դերասանուհի)

հայ դերասան
(Վերահղված է Բաբալյան Մարգարիտից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քնարիկ (իսկական անուն՝ Մարգարիտ Գերասիմի Բաբալյան, հունվարի 22, 1880(1880-01-22), Աստրախան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 1907(1907-12-26), Բաքու, Ռուսական կայսրություն), հայ դերասանուհի։

Քնարիկ
Ծնվել էհունվարի 22, 1880(1880-01-22)
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1907(1907-12-26) (27 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Աստրախանի հայկական դպրոցում ստացել է նախնական կրթությունը։ Հոր մահից հետո ընտանիքով տեղափոխվել են Բաքու։ 1898 թվականին մեկնել է Պետերբուրգ, հաջողությամբ ավարտել դրամատիկական երկամյա կուրսերը։ Վերադառնալով Բաքու՝ աշխատել է հայկական դրամատիկ թատերախմբում։ 1901 թվականից Բաքվի հայկական դերասանական խմբի դերասանուհի էր։ Քնարիկ բեմական անունը տվել է Սիրանույշը։ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ ելույթներ է ունեցել Նոր Նախիջևանում, Աստրախանում, Շուշիում, Միջին Ասիայում։ Քնարիկի գործունեության ամենանշանակալից շրջանը եղել է 1904-1905 թվականների թատերաշրջանը։ Հայ թատրոնում առաջինն է մարմնավորել Մարգարիտի (Ա. Շիրվանզադեի «Պատվի համար») և Ռուքայայի (Բ. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն») դերերը։ Թարգմանել ու բեմադրել է Ա. Չեխովի «Ճայը» (1905, նաև խաղացել է Նինա Զարեզնայայի դերը)։ Նշանավոր դերերից են նաև՝ Արշալույս (Ս. Թառայանի «Արշալույս»), Դեզդեմոնա, Օֆելյա, Կորդելիա, Ջեսիկա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», «Արքա Լիր», «Վենետիկի վաճառականը»)։ 1907 թվականին Բաքվում 27 տարեկանում՝ հոգեկան ծանր իրավիճակում թույն ընդունելով ինքնասպան է եղել[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, գիրք 1, Երևան, 1973, էջ 164։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 38։