Արուս Բաբալյան

հայ երգչուհի
(Վերահղված է Բաբալյան Արուսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արուս Գրիգորի Բաբալյան (հունվարի 12 (24), 1893[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 11, 1982(1982-05-11)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954

Արուս Բաբալյան
Ծնվել էհունվարի 12 (24), 1893[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 11, 1982(1982-05-11)[2] (89 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտություներգիչ, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար
Երգչաձայնքնարական սոպրանո[1][2]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն[1], Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն[1] և Գյումրու երաժշտական ուսումնարան[1]
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1921)[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1921 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, ապա հրավիրվել Երևան և մասնակցել կոնսերվատորիայի հիմնադրմանը, եղել մեներգեցողության առաջին ուսուցչուհին, միաժամանակ հանդես եկել համերգներով։ 1930-1935 թվականներին եղել է Թբիլիսիի Կ․ Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի կոնցերտմայստերը, 1927-1936 թվականներին՝ Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոնի երաժշտական մասի ղեկավարը։ 1947-1954 թվականներին դասավանդել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում։ Գրել է «Բիչեր Սթոուի» «Քեռի Թոմասի խրճիթը», «Բոռ» (ըստ Էթել Լիլիան Վոյնիչի), Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացումների երաժշտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուս Բաբալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 185