Արմեն Արամի Բաբալարյան (ծնվ. 14 հուլիսի 1967 թ.), հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ։

Արմեն Բաբալարյան
Ծնվել էհուլիսի 14, 1967(1967-07-14) (56 տարեկան)
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունմարզիչ
Զբաղեցրած պաշտոններՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ

Մարզական կարիերան խմբագրել

Բազմիցս մրցանակակիր է դարձել ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական առաջնություններում, եղել է Խորհրդային Միության հավաքականի անդամ։ Մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, գավաթի խաղարկություններին և միջազգային մի շարք մրցաշարերի՝ բազմիցս գրավելով մրցանակային տեղեր։

  • 1984 թ. - ԽՍՀՄ պատանիների առաջնության արծաթե մեդալակիր (52կգ), ԳԴՀ-ում կայացած Սոցիալիստական երկրների «Բարեկամություն» մրցաշարի հաղթող։
  • 1985 թ. - ԽՍՀՄ պատանեկան առաջին խաղերի հաղթող (56կգ), «Բարեկամություն» մրցաշարի բրոնզե մեդալակիր, «Լոկոմոտիվ» մարզական ընկերության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
  • 1986 թ. - ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն (57կգ)։
  • 1987 թ. - «Կրասնոդոն» միջազգային մրցաշարի հաղթող, ԽՍՀՄ երիտասարդների արծաթե մեդալակիր։
  • 1989 թ. - ԽՍՀՄ գավաթակիր, Իվան Պոդդուբնու միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր, ԽՍՀՄ մեծահասակների առաջնության 4-րդ տեղ։
  • 1990 թ. - ԽՍՀՄ առաջնություն՝ 4-րդ տեղ։
  • 1992 թ. - «Ակրոպոլիս» միջազգային մրցաշարի հաղթող։

Մարզչական կարիերան խմբագրել

1995 թվականից անցել է մարզչական գործունեության։ 2004-2005 թթ. աշխատել է Իրանի Իսլամական Հանրապետության հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբում։ 2005 թվականից ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։ Նրա ղեկավարությամբ տասնյակ ըմբիշներ հռչակվել են Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, դարձել մրցանակակիրներ, այդ թվում նաև Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։ Պատրաստել է երիտասարդների աշխարհի չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյան, Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, Նարեկ Խաչատրյան, Ռաֆիկ Մանուկյան, Կարեն Ասլանյան, Մալխաս Ամոյան, երիտասարդների Եվրոպայի չեմպիոններ՝ Կարապետ Չալյան, Գևորգ Ղարիբյան (կրկնակի), Հրանտ Կալաչյան, Տիգրան Մինասյան, Մալխաս Ամոյան։

Կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել