Բաբադաղ (լեռ)

լեռ Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթհիյե քաղաքի մոտ

Բաբադաղ (թուրքերեն՝ Babadağ, հնում՝ Քրագուսի լեռ), լեռ Թուրքիայի Մուղլայի մարզի Ֆեթհիյե քաղաքի մոտ։ Լեռը բաղկացած է երկու գագաթներից։ Առաջինի բարձրությունը կազմում է 1969 մետր, իսկ երկրորդը, որը կոչվում է նաև «Քարաթեփե», ունի 1400 մետր բարձրություն[1] : Երկու գագաթները գտնվում են իրար մոտ, սակայն բաժանված են ցածրադիր հարթավայրով։ Հարթավայրը ունի տրանսպորտային կարևոր նշանակություն։ Լեռան լանջին կան կրաքարի մեծ պաշարներ։ Լեռը աչքի է ընկնում իր հարուստ ֆլորայով, ներառյալ նաև լիբանանյան մայրին։ Լեռը ծովափից գտնվում է հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Լեռը օգտագործվում է պարապլաներիզմի սիրահարների կողմից։ Ֆեթհիյե այցելող զբոսաշրջիկների մեծ մասը այցելում են նաև Բաբադաղ։

Բաբադաղ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՄուղլայի մարզ
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ
Բարձրությունը ծովի մակարդակից1969 մետր
Հարաբերական
բարձրություն
1763 մետր

Հնում լեռը գտնվել է պատմական Լիկիայի կազմում։ Ստրաբոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ լեռանը տվել է մի քանի անվանումներ՝ «Անտիկրագուս», «Կրագուս»։ Հետագայում, լեռան ստորոտին կառուցվել է Պինարա բնակավայրը[2]։

Կրագուսի ժայռերը և անտառները անտիկ փիլիսոփաների ճառերում նշվել է որպես Դիանա դիցուհու կեցավայր[3]։ Ֆրենսիս Բոֆորտի քարտեզում Քարամանիայի ափերը մոտ գտնվող լեռները ունեն մոտ 2000 մետր բարձրություն։ Լեռանը իրենց աշխատություններում անդրադարձել են նաև Պլինիոս Ավագը

Map of Classical Lycia
Լիկիայի քարտեզը, որտեղ պատկերված են խոշոր քաղաքները, գետերը և լեռները: Կարմիրով նշված են լեռների գագաթների, իսկ սպիտակով՝ անտիկ քաղաքները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lycia, op. cit., vol. ii. p. 301.
  2. Lycia, vol. ii.
  3. Horace, Carm. i. 21.)

Արտաքին հղումներ խմբագրել