ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 (ռուս.՝ БТР-60ПБ-МД1), խորհրդային ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի բուլղարական արդիականացված տարբերակը։

ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1
Հիմնական տվյալներ
Դասակարգզրահափոխադրիչ
Քաշ, տ.10,5
Անձնակազմ3
Դեսանտ6
Պատմություն
ԱրտադրողԲուլղարիա
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7220
Կորպուսի լայնություն, մմ2814
Բազա, մմ4400
Աղուր, մմ2380
Կլիրենս, մմ475
Զրահապատում
Զրահի տիպգլանված պողպատ
Կորպուսի ճակատ (վերև), մմ/աստ.9
Կորպուսի ճակատ (մեջտեղ), մմ/աստ.7
Կորպուսի ճակատ (ներքև), մմ/աստ.9
Կորպուսի կող (վերև), մմ/աստ.7
Կորպուսի կող (ներքև), մմ/աստ.7
Կորպուսի հետևամաս, մմ/աստ.5
Հատակ, մմ5
Սպառազինություն
Ուղղաձիգ նշանառման անկյուններ, աստ.−5..+30
Հորիզոնական նշանառման անկյուններ, աստ.360
Հրաձգության հեռավորություն, կմ1..2 ()
1,5 (ՊԿՏ)
Գնդացիրներ1 × 14,5-մմ КПВТ
1 × 7,62-մմ ՊԿՏ
Շարժականություն
Արագությունը խճուղով, կմ/ժ80[1]
Запас хода խճուղով, կմ800

Պատմություն խմբագրել

ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի վրա դիզելային շարժիչ դնելու միջոցով նրա արդիականացման նախագիծը Բուլղարիայում առաջին անգամ սկսել է մշակվել 1985 թվականին, բայց 1989-1990 թվականներին ռազմական բարեփոխման սկսվելուց և բանակի ծախսերի կրճատումից հետո այն դադարեցվել է[2]։

1992 թվականին առաջարկվել է մեկ ԲՏՌ-60-ի վրա տեղադրել արտասահմանյան երկու դիզելային շարժիչ 100 ձիաուժ հզորությամբ, բայց Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն չի ցուցաբերել[2]։

1997 թվականին Բուլղարիայի ռազմարդյունաբերական համալիրի ու մոբիլիզացիոն պատրաստության հարցերով միջգերատեսչական խորհուրդը երկրի պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակել է «Պաշտպանական արդյունաբերությունը մինչև 2010 թվականն ընկած շրջանում զարգացման ծրագիր», որը նախատեսել է սպառազինության մեջ եղած ռազմական տեխնիկայի արդիականացում։ Առաջնային ուղղություններ պետք է դառնային Տ-72 տանկերի ու ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչների արդիականացումը[3]։ 1998 թվականին կազմվել է տեխնիկական փոստաթղթերի հավաքածու ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի դիտման սարքավորումների արդիականացված տարբերակների վերաբերյալ[2]։

Բուղարիայի զինված ուժերի և արտահանման համար ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչի արդիականացման նախագիծը մշակվել է 2003 թվականին[4] և ներկայացվել 2004 թվականին[5] սպառազինության և ռազմական տեխնիկայի HEMUS 2004 ցուցահանդեսում, նրանց վերասարքավորումը տեղի է ունեցել Տարգովիշտեի «Տերեմ — Խան Կրում» մեքենաշինական գործարանում[6]։

Նախապես մեկ զրահափոխադրիչի արդիականացման արժեքը գնահատվել է մոտավորապես 400 000 բուլղարական լև (2006 թվականի գներով)[7], սակայն առաջին 10 զրահափոխադրիչների վերանորոգման ու արդիականացման փաստացի արժեքը կազմել է 5 360 000 լև[8]։

2003 թվականին Բուլղարիայի կառավարությունը որոշել է զինծառայողներ ուղարկել Իրաք, և 2003 թվականի օգոստոսին ուղարկվել է բուլղարական ռազմական քանակակազմ, որի սպառազինության մեջ եղել է Բուլղարիայի բանակի տեխնիկա (ՈՒԱԶ ավտոմեքենաներ, ԳԱԶ-66 բեռնատարներ, ԲՌԴՄ-2 զրահամեքենաներ և ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչներ), որ ունեին բենզինով աշխատող շարժիչ, սակայն Իրաքում այդ մեքենաների օգտագործման ժամանակ եղել են խոչընդոտներ, որովհետև խնդիր է առաջացել մեքենայի բենզինի հայթայթման հետ կապված (բուլղարական քանակակազմի հետ համագործակցող ՆԱՏՕ-ի զորքերը օգտագործել են դիզելային շարժիչներով տեխնիկա)։ Արդյունքում Բուլղարիայի պաշտպանության նախարարությունն ավելի է շահագրգռված եղել Իրաքում իր ռազմական քանակակազմին դիզելային շարժիչներով տեխնիկա տեխնիկայով ապահովելով[9]։

2005 թվականի փետրվարի վերջին փորձարկման են հանձնվել զրահափոխադրիչի առաջին երկու փորձնական օրինակները։ Բուլղարական բանակի «Մեքենազրահատանկային և ավտոմոբիային տեխնիկայի» վարչության պետ Նիկոլայ Նեդկովը հայտնել է, որ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունն պալանավորել է ընդհանուր առմամբ արդիականացնել մինչև 60 ԲՏՌ-60ՊԴ զրահափոխադրիչ[10]։

Առաջին 20 արդիականացված զրահափոխադրիչները Բուլղարական բանակին տրամադրվել են 2007 թվականին[11], որոնցից յոթն օգտագործվել է բուլղարական ISAF ռազմական քանակակազմն Աֆղանստանում[12]։

2008 թվականին սկսված տնտեսական ճգնաժամը բարդացրել է արդիականացման ծրագրի իրականացումը, և մինչև 2010 թվականի սկիզբը Բուլղարիայի զինված ուժերն ստացել են այդ տիպի 31 զրահափոխադրիչներ[13]։

Այդ նույն ժամանակում բանակային ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչների մի մասը վաճառվել է արտասահմանում (2009 թվականին ԲՏՌ-60ՊԲ 20 զրահափոխադրիչ վաճառվել է Մալիին, 2010 թվականին՝ 40 զրահափոխադրիչ վաճառվել է Կամբոջային, 2012 թվականին՝ ևս 20-ը Մալիին)[14]։

Արդիականացված ԲՏՌ-60ՊԲ զրահափոխադրիչների ընդհանուր թիվը չի հրապարակվել, սակայն 2013 թվականի հոկտեմբերի 8-ին գեներալ-մայոր Կալիո Բչվարովը հայտնել է, որ զորքերն ստացել են «սահմանափակ քանակությամբ ձևափոխված ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1»[15]։

2017 թվականի հունիսին Ռուսեի ուսումնավարժական կենտրոնի (զորամաս 32420)[16] ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 զրահափոխադրիչ մասնակցել է բուլղարա-ամերիկյան Saber Guardian 17 տակտիկական զինավարժությունների[17]։

Նկարագրություն խմբագրել

ԲՏՌ-60ՊԲ-ի ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1-ի վերածման գործընթացում տեղի է ունեցել ուժային սարքավորման փոխարինում, ընդ որում՝ օգտագործվել են ԱՄՆ արտադրության ներմուծված բաղադրիչներ (ԳԱԶ-40Պ երկու շարժիչները փոխարինվել են վեց գլանով մեկ դիզելային Cummins ISB 25.30 շարժիչով, որ ունի 250 ձիաուժ հզորություն[5][6], ինչպես նաև տեղադրվել է 5 աստիճանով ավտոմատ փոխանցման տուփ Allison MD3060P)[5]։

Երկրորդ ու երրորդ կամրջակների միջև դռներ են բացվել դեսանտի համար[11]։

Աշտարակի վրա տեղադրվել են «Տուչա» ծխային վարագույրի համակարգի 81-միլիմետրանոց ութ գնդացիր[5]։

Ըստ Բուլղարիայի պաշտպանության նախարարության՝ ԲՏՌ-60ՊԲ և ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 զրահափոխադրիչների համար մեխանիկ-վարորդների նախապատրաստման կարգերն ու տևողությունները չեն տարբերվում և կազմում են 168 ժամ (152 ժամ տեսական պարապմունքներ և 16 ժամ պրակտիկա)[18]։

Տարբերակներ և ձևափոխումներ խմբագրել

 
ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 բուլղարական բանակի շքերթի ժամանակ (6 մայիսի, 2009)
  • ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ – առաջին ցուցադրական նմուշը գիշերային տեսանելիության Melopa սարքավորումով և աշտարակի վրա չորս ծխային կառույցներով, որպես ուժային սարքավորում սկզբում առաջարկվել է օգտագործել VAMO DT3900 կամ Rover TD-200 դիզեային շարժիչներ,
  • ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 – սերիական ձևափոխում բուլղարական բանակի համար[18], разработка которой была завершена в январе 2005 года[1],
  • ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ2 – փորձնական ձևափոխված տարբերակ (ԳԱԶ-40Պ երկու շարժիչները փոխարինվել են ԿամԱԶ-740 դիզելային շարժիչով)[2],
  • ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ3 – փորձնական ձևափոխված տարբերակ (ԳԱԶ-40Պ երկու շարժիչները փոխարինվել են Cummins դիզելային շարժիչով), 2005-2006 թվականներին վերասարքավորվել է մեկ մեքենա[19],
  • ԲՏՌ-60ՊԲ Defender – ТЕРЕМ ЕООД և Sintis Technology Ltd ընկերության համատեղ մշակում (զրահափոխադրիչի վրա տեղադրվել է Sintis BJ-VIP300X համակարգ ռադիակառավարվող պայթուցիկ սարքավորումներից պաշտպանության համար), 2004 թվականի մայիսին մեկ ցուցադրական տարբերակ ներկայացվել է Պլովդիվում անցկացվող HEMUS 2014 ռազմական ցուցահանդեսում[20]։

Շահագործող երկրներ խմբագրել

  •   Բուլղարիա – Բուլղարիայի զինված ուժերը ԲՏՌ-60ՊԲ-ՄԴ1 զրահափոխադրիչը պաշտոնապես ընդունել է իր սպառազինության մեջ 2005 թվականի օգոստոսին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Готови сме за изпитвания на пробна серия бронетранспортьори // "Българска армия" № 16271 от 10 января 2005
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Предстоят изпитвания на пробната серия бронетранспортьори // "Българска армия" № 16273 от 12 января 2006
  3. ст. лейтенант Д. Кошкин. Военная промышленность Болгарии // «Зарубежное военное обозрение», № 5 (686), 2004. стр.12-16
  4. "Министър Николай Свинаров: ...На основата обаче на производствения опит и възможностите на "Терем" – Търговище, в ремонта на бронетанкова техника е разработен оптичен образец за модернизиран БТР-60ПБ, с който дружеството участва в програмата за модернизация на това изделие и през тази финансова година са осигурени средства за стартиране на тази програма по този образец... В проекта за модернизация са включени както бронетранспортьора, споменат от мен, така и модернизация на бойна машина за пехотата БМП-1, но това е за периода след 2004 г."
    Стенограми от пленарни заседания. Двеста и шестнадесето заседание (София, 21 март 2003 г.). Народно събрание на Република България Արխիվացված 2017-11-07 Wayback Machine / официальный сайт Народного собрания Болгарии
  5. 5,0 5,1 5,2 5,3 Павлин Козарски, Николай Христов. Модернизиране на колесни бронирани бойни машини за подобряване на тактико-техническите и екологични показатели // Second Scientific Conference with International Participation "SENS'2006" (14 – 16 June 2006, Varna, Bulgaria)
  6. 6,0 6,1 ТЕРЕМ ХАН КРУМ ЕООД
  7. Румяна Николова. Ремонтират БТР-и за 2 млн. // "Стандарт", № 4943, 9 октомври 2006
  8. Татяна Арикова. МО слага климатици в БТР-ите // NEWS.BG от 2 сентября 2006
  9. Въоръжението на българските задгранични контингенти // "Българска армия" № 16041 от 8 февраля 2005
  10. Започват изпитанията на БТР-60ПБ-МД // "Българска армия", № 16052 от 23 февраля 2005
  11. 11,0 11,1 "През 2007 г. във войските са постъпили 20 модернизирани БТР-60ПБ-МД1. Седем машини от тях успешно изпълняват задачи в мисии зад граница"
    "Българска армия", № 16767 от 14 января 2008
  12. "в Афганистан контингентите ни имат на въоръжение общо 7 модернизирани бронетранспортьора БТР-60ПБ-МД - 4-ри в Кабул и 3 в Кандахар"
    В СВ има 134 автомобила "Мерцедес" до края на т. г. ще получат още 40 // "Българска армия" № 16788 от 12 февраля 2008
  13. "Още по-интересен и не по-малко трудоемък бе вторият процес – модернизацията и превъоръжаването... Модернизирани бяха 31 броя БТР-60ПБ"
    Спирдон Спирдонов. Не само войната ражда военоначалници // "Отбрана" от 2 ноября 2010
  14. «United Nations Register of Conventional Arms». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  15. Конференция анализира модернизацията на армията // "Отбрана" от 9 октября 2013
  16. Военнослужещите от Центра за подготовка на водачи и логистични специалисти - Русе от сухопътните войски успешно демонстрираха готовността си за оказване помощ на населението при наводнения // официальный сайт сухопутных войск министерства обороны Болгарии от 14 марта 2013
  17. «2-ри кавалерийски полк премина българската граница за участие в многонационалното учение SABER GUARDIAN 17». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  18. 18,0 18,1 "Завърши поредният курс за придобиване на военноотчетна специалност: "Водач на БТР-60ПБ", "Водач на БТР-60ПБ-МД1"... Обучението е от 168 часа, от които 152 часа занятия и 16 часа изпити"
    В Русе приключи обучение на водачи на БТР-и // официальный сайт сухопутных войск министерства обороны Болгарии
  19. Модернизираните бронетранспортьори на военния завод "ТЕРЕМ - Хан Крум" // "Българска армия" № 16335 от 10 апреля 2006
  20. Любомир Денов. БГ cмyтител пази коли и конвои от диcтанционно взpивяване // "24 часа" от 5 июня 2014

Գրականություն խմբագրել

  • Г. Козарев, Ч. Карапачов. Алтернативно предложение за модернизиране силовото предаване на БРДМ-2 и БТР-60ПБ. Научна сесия "Въоръжение и бойна техника на 2000 година" ВНТИ-София, 1995 (բուլղ.)
  • Модернизираният БТР-60ПБ // "Българска армия" № 16476 от 3 ноября 2006 (բուլղ.)
  • Czołgi Świata. Nr. 41, str. 3, 4 (լեհ.)