ԲՈՏԱՍ (չեխ․՝ BOTAS), սպորտային կոշիկ արտադրող Սկուտեչ քաղաքում հիմնված չեխական ընկերություն։

ԲՈՏԱՍ
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված էմարտի 31, 1991
ՎայրSkuteč[1]
Երկիր Չեխիա

Պատմություն խմբագրել

Հիմնվել է 1949 թվականի հուլիսի 4-ին[2], ազգայնացված Թոմաշ Բատային պատկանող Melezinkových կոշիկի ֆաբրիկայի հիման վրա[3], և կոչվել Բոտանա (չեխ․՝ Botana)[4]։ 1963 թվականին Բոտաս բրենդային անվան տակ, որը ստեղծվել էր ԲՈՏԱ—Սկուտեչ կամ ԲՈՏԱ—սպորտ հապավումներից, սկսել է թողարկել սպորտային կոշիկ։ 2000 թվականին ընկերությունը ստացել է իր ներկայիս բրենդային անունը՝ ԲՈՏԱՍ[5]։

Բոտաս 66 խմբագրել

Պրահայի համալսարանի գրաֆիկական դիզայնի ուզանողներ՝ Յան Յակուբ Կլոսըը և Կորաուսը 2007 թվականին որպես կուրսային նախագիծ ընտրել են 1966 թվականին Բոտաս ընկերության արտարած կոշիկի նոր դիզայնը, աննշան փոփոխություններով և բոլորովին այլ գուշնային լուծումներով։ ԲՈՏԱՍ ընկերությնը դուր է եկել այս նախագիծը և սկսել է ուսանողների նախագծով կոշիկի արտադրություն։ Մինչև կոշիկի թողարկումը նախագիծը European Design Awards 2008 Grand Design առաջին տեղերից մեկն է գրավել, ինչպես նաև չեխական Grand Design 2008 մրցույթում երրորդ տեղ է գրավել[6]։ Այս նախագծի առաջին 13 մոդելները սկսել են վաճառվել 2009 թվականին, մեկ տարի անց նրանց ավելացել են ևս 12 մոդել։

Ծանոթագրություններ խմբագրել