Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ

(Վերահղված է ԲԹՋ նավթամուղից)

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Այն աշխարհի երկրորդ ամենաերկար նավթամուղն է՝ Դրուժբա նավթամուղից հետո, և գործարկվում է անգլիական Բրիթիշ Փեթրոլիում կամ ԲիՓի (անգլերեն՝ BP) ընկերության կողմից[1]։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը

Առաջին փոխադրված նավթը 2005 թվականի մայիսի 10-ից Բաքվից հասել է Ջեյհան 2006 թվականին մայիսի 28-ին[2]։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտի առջև կանգնեց, որն սկզբնական տարիներում ավելին էր ռեկորդային նավթային գների պատճառով[1]։

Հայաստանի սահմանը փակ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արցախի պատերազմի և Հայոց Ցեղասպանության չլուծված հարցերի վրայից։ Այս պատճառներով, Հայաստանը դիտմամբ դուրս է թողնվել ԲԹՋ նավթամուղի ճանապարհից՝ երկիրը մեկուսացնելու նպատակով[3]։

Բաժնետերերը խմբագրել

 
2006 թվականի 3 լարի արժողության վրացական Հոբելյանական հուշադրամ, որը նվիրված է մայրուղային նավթատարի մեկնարկին

Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։
Բաժնետերերն են՝

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Թոմաս դե Վալ (2010). Կովկասը․ Ներածություն (անգլերեն՝ The Caucasus: An Introduction). Նյու Յորք: Օքսֆորդ յունիվերսիթի պրես. ISBN 97801953997699780195399776. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  2. «BTC Celebrates Full Commissioning». BP. 2006 թ․ հուլիսի 13. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 30–ին-ին.
  3. «The Baku-Tbilisi-Ceyhan Pipeline:Oil Window to the West» (PDF). Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies Program. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010-14-05-ին.