Ալեքսանդր Ֆադեև (գրող)

(Վերահղված է Ա. Ֆադեև (գրող)ից)
Այս հոդվածը ռուս գրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ալեքսանդր Ֆադեև (այլ կիրառումներ)։

Ալեքսանդր Ալեքսանդրի Ֆադեև (դեկտեմբերի 11 (24), 1901[1][2][3][…], Կիմրի, Կորչևսկոյ գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5][6] - մայիսի 13, 1956(1956-05-13)[4][7][8][…], Պերեդելկինո, Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[9][6]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։

Ալեքսանդր Ֆադեև
ռուս.՝ Алекса́ндр Фаде́ев
Ծնվել էդեկտեմբերի 11 (24), 1901[1][2][3][…]
ԾննդավայրԿիմրի, Կորչևսկոյ գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5][6]
Վախճանվել էմայիսի 13, 1956(1956-05-13)[4][7][8][…] (54 տարեկան)
Վախճանի վայրՊերեդելկինո, Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[9][6]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունБулыга
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, լրագրող, հասարակական գործիչ և ռազմական թղթակից
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ[10]
Ժանրերարձակ, վեպ, վիպակ, պատմվածք, ակնարկ և հրապարակախոսություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Young Guard?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և Ստալինյան մրցանակ
ԱմուսինՎալերիա Գերասիմովա և Անգելինա Ստեպանովա
ԶավակներՄարիա Ալիգեր-Էնցենսբերգեր
 Alexander Fadeev (writer) Վիքիպահեստում
Ա. Ֆադեևին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

Կենսագրություն և ստեղծագործություններ խմբագրել

1908 թվականից ապրել է Հեռավոր Արևելքում։ Սովորել է Վլադիվոստոկի առևտրային ուսումնարանում (1912 - 18), որտեղ մտերմանալով բոլշևիկների հետ, մասնակցել է քաղաքացիական պատերազմին (1918-20) և Կրոնշտադտի ապստամբության ճնշմանը։ Սովորել է Մոսկվայի լեռնային ակադեմիայում (1921-24)։ 1924-26-ին կուսակցական աշխատանք է կատարել Կրասնոդարում և Դոնի Ռոստովում, վերադառնալով Մոսկվա՝ նվիրվել է գրական գործունեության։

1923-ին հրապարակվել է նրա «Հոսանքին հակառակ» պատմվածքը, 1924-ին՝ «Հեղեղ» վիպակը։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Ջախջախում» (1927, հայ. հրտ. 1933, համանուն կինոնկար, 1931) վեպը, որը պատկերում է քաղաքացիական պատերազմի դրվագներից մեկը Հեռավոր Արևելքում։ Քաղաքացիական պատերազմին է նվիրված նաև «Վերջին ուդեհեն» (մաս 1-4, 1929 - 40, անավարտ, հայ. հրտ. 1936) վեպը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է ժողովրդի պայքարի մասին պատմող ակնարկներ, հոդվածներ, ստեղծել «Լենինգրադը պաշարման օրերին» (1944) գիրքը։ Նրա ստեղծագործության մեջ ավելի ու ավելի ուժեղացող հերոսական ռոմանտիկ երանգներն առանձին ուժով են հնչում «Երիտասարդ գվարդիա» (1945, 2 խմբ. 1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, հայ. հրտ. 1947, համանուն կինոնկար, 1948) վեպում, որի հիմքում ընկած են Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կոմերիտական կազմակերպության գործերը։ Վեպը ներբողում է խորհրդային ժողովրդի պայքարը Նացիստական Գերմանիայի դեմ։ Զարգացնելով ռուս գրականության լավագույն ավանդույթները՝ Ֆադեևը ստեղծել է երկեր, որոնք դարձել են սոցիալիստական ռեալիզմի գրականության դասական նմուշներ։ «Երեսուն տարում» (1957) գիրքն ամփոփում է նրա գրական-քննադատական ելույթները։ Նրա գործերը բեմականացվել ու էկրանացվել են, թարգմանվել ԽՍՀՄ և այլ երկրների լեզուներով։

Հոգեկան դեպրեսիայի վիճակում Ալեքսանդր Ֆադեևը ինքնասպան է եղել ատրճանակով։ Որպես ինքնասպանության պատճառ նշվել է ալկոհոլիզմը[11]։

1926 - 32-ին Ֆադեևը եղել է Պրոլետարների, գրողների ռուսաստանյան ասոցիացիայի ղեկավարներից, 1939-44 և 1954 - 56-ին՝ ՍՍՀՄ ԳՄ քարտուղար, 1946 - 54-ին՝ գլխավոր քարտուղար և վարչության նախագահ։ 1950-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի փոխնախագահ։ 1939 - 56-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ, ՍՄԿԿ XX համագումարում (1956) ընտրվել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։

ԽՍՀՄ II - IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Зелинский К., «А. А. Фадеев. Критико-биографический очерк, М., 1956;
  • Озеров В., Александр Фадеев. Творческий путь, 3 изд., доп. и перераб., М., 1970;
  • Беляев Б. Л., Страницы жизни։ А. Фадеев в 20-е и 30-е гг., М., 1980
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ֆադեև (գրող)» հոդվածին։