Ա. Ս. Պուշկինի թանգարան (Գուրզուֆ)

Ա. Ա. Ս. Պուշկինի թանգարան (Գուրզուֆ), Ղրիմի գրականության և արվեստի հուշահամալիր-արգելոցի բաժանմունքներից մեկը։ Գտնվում է Ղրիմի հարավային ափին, Գուրզուֆ ավանում, Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ Արման-Էմանուել դյու Պլեսի դե Ռիշելյեին պատկանող տանըhttp[1]: Իր տունը Արման-Էմանուել Ռիշելյեն կառուցել է 1811 թվականին։ Մինչև 19-րդ դարի 30-ական թվականները, տունը միակ եվրոպական կառույցն էր ողջ հարավային ափին։ 1820 թվականին այս տանը ապրել է Ա. Ս. Պուշկինը:

Ա. Ս. Պուշկինի թանգարան
Տեսակթանգարան և թանգարանի շենք
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ՏեղագրությունԳուրզուֆ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)
ՎայրԳուրզուֆի այգի
Պատկանում էՅալթայի պատմագրական թանգարան
Հասցեвулиця Набережна, 3, Гурзуф, АР Крим, Україна
Հիմնադրվել էհունիսի 4, 1989
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պուշկին և Ղրիմ, XIX դար խմբագրել

Երեք շաբաթ Ա. Պուշկինը Ռաևսկու հետ ապրել է Գուրզուֆում։ Բանաստեղծի խոսքով՝ սրանք իր կյանքի ամենաերջանիկ օրերն էին:

  Գուրզուֆում, - նշել է Ա. Պուշկինը, - ես ապրում էի անհոգ, լողում էի ծովում, վայելում խաղող։ Ես սիրում էի գիշերը արթնանալ, լսել ծովի ձայնը և լսել ժամերով։ Տնից երկու քայլ հեռու, աճում է մի մատղաշ նոճի։ Ամեն առավոտ ես այցելում էի նրան և կապվել ընկերասիրության նման զգացումով։  

[2]:

Թանգարանի ստեղծման պատմություն, XX դար խմբագրել

Թանգարանի ստեղծման ուղին երկար է եղել։ Նրա ստեղծման գործում մեծ դեր է խաղացել նշանավոր գիտնական, պուշկինագետ Բ.Վ. Տոմաշևսկին։ Առաջին անգամ թանգարանը ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, և հարյուրամյակների ընթացքում պայքարել է գոյության իր իրավունքի համար՝ բազմիցս «ձեռքից ձեռք» անցնելով տարբեր գերատեսչություններում։

Այսօր թանգարանի ցուցադրությունը ներկայացված է 6 սրահներում և պատմում է բանաստեղծի կյանքի Ղրիմի շրջանի, Ղրիմի տպավորությունների ազդեցության տակ գրված բանաստեղծությունների մասին։ Դահլիճներում ներկայացված են Պուշկինի կենդանության օրոք հրատարակված ստեղծագործությունները, պուշկինյան դարաշրջանի և 19-րդ դարասկզբի Ղրիմի կենցաղային առարկաները։ 2007 թվականին Տոմաշևսկու անձնական իրերից ստեղծվել է նրա հուշասենյակը։

Թանգարանի ժամանակագրություն խմբագրել

  • 1938-1941- Ա. Ս. Պուշկինի թանգարան Գուրզուֆում
  • 1989-1999 - Յալթայի պետական պատմագրականական թանգարանի բաժին
  • 1999 (հունիս) - 2001 (մարտ) - կոմունալ ձեռնարկություն «Ա. Ս. Պուշկինի թանգարան Գուրզուֆում»
  • 2001 (Մարտ) - 2001 (հոկտեմբեր) - մշակութային հաստատություն «Ա. Ս. Պուշկինի թանգարանը Գուրզուֆում»
  • 2001 (հոկտեմբեր) - 2016 (օգոստոս) - Ա. Ս. Պուշկինի հանրապետական թանգարան ( քաղաք Գուրզուֆ)
  • 2016 (օգոստոս) - Ա. Ս. Պուշկինի թանգարանի մասնաճյուղ Գուրզուֆում, Ղրիմի գրական-գեղարվեստական թանգարան-արգելոց

Թանգարանն այսօր խմբագրել

Թանգարանն ավանդաբար նշում է Պուշկինի հիշարժան ամսաթվերը.

Փետրվար - Ա. Ս. Պուշկինի հիշատակի օր

Մայիս - Մեծ Յալթայի ուսանողների, երիտասարդ ասմունքողների և բանաստեղծների մրցույթ

Հունիս - պոեզիայի և երաժշտության օր Գուրզուֆում

Նոյեմբեր - Բ. Վ. Տոմաշևսկու հիշատակի օր։

Սեպտեմբերին թանգարանը Ղրիմի Հումանիտար հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ անցկացնում է կոնֆերանսներ. Ղրիմի միջազգային պուշկինիյան ընթերցումներ, Ադամ Միցկևիչի օրեր Ղրիմում։

Թանգարանի կառուցվածք և գիտական գործունեություն խմբագրել

Թանգարանի գիտական աշխատանքի հիմնական ուղղությունը հետևյալ թեմաներով է .

«Ա. Ս. Պուշկինը և Ղրիմը», որը քննարկում է Ղրիմում Ա.Ս. Պուշկինի ճանապարհորդության, նրա շրջապատի հետ կապված հարցերը, Ա. Ս. Պուշկինի՝ Ղրիմի ստեղծագործական շրջանի, XIX դարի սկզբի տարածաշրջանի պատմության, Գուրզուֆում Ա. Է. Ռիշելյեի տան և դրա սեփականատերերի, Գուրզուֆում Ա. Ս. Պուշկինի թանգարանի պատմության հետ կապված հարցերը։ Թանգարանի աշխատակիցների ուժերով պատրաստվել և հրատարակվել են թեմատիկ բուկլետներ, բացիկներ, օրացույցներ, թանգարանի և Գուրզուֆի պուշկինյան վայրերի ուղեցույցներ։ Պարբերաբար հրատարակվում են թանգարանի թեմաներով հոդվածներ։ Աշխատանքների մի մասը ներկայացված է թանգարանի պաշտոնական կայքում։ Թանգարանն առաջարկում է էքսկուրսիոն ծրագրեր՝ «Գուրզուֆի պուշկինյան վայրերում», «Կեսօրվա բնության դրախտ ...»:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. //www.museum.ru/M984
  2. «Պուշկինի թանգարանը Գուրզուֆում ։ Զբոսաշրջություն (տուրիզմ)». gurzufmuseum.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել