Արշալույս Սարոյան

հայ լրագրող, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Ա. Սարոյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արշալույս Սարոյան (փետրվարի 4, 1923(1923-02-04), Սառնաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 1974(1974-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Արշալույս Սարոյան
Ծնվել էփետրվարի 4, 1923(1923-02-04)
ԾննդավայրՍառնաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 25, 1974(1974-11-25) (51 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, խմբագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Արշալույս Սարոյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ՀԽՍՀ Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ 1939 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը։ Այնուհետև հայրենի գյուղում աշխատել է որպես ուսուցիչ, 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղարը։ 1947-1969 թվականներին աշխատել է Երևանի հեռուստատեսային հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և գլխավոր խմբագիր։ 1953-1956 թվականներին սովորել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի բաժնում։ Ավարտել է նաև Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։

 
Արշալույս Սարոյանի հուշատախտակը Երևանում

Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1939 թվականին, Լենինականի «Բանվոր» թերթում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Արշալույս» (Երևան - Մոսկվա, 1956), «Կենաց բաժակ» (Մոսկվա, 1965) գրքերը։ Մահացել է Երևանում[1]։

Ա. Սարոյանի երկերի մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Ռազմի խոհեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1947, 54 էջ։
  • Ճանապարհներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1948, 56 էջ։
  • Խաղաղության երթը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 71 էջ։
  • Սարն ի վեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1957, 119 էջ։
  • Տափաստանում (ակնարկաշար խամ ու խոպան հողերի յուրացման գործում Հայաստանի կոմերիտականների ու երիտասարդության մասնակցության մասին), Երևան, Հայպետհրատ, 1959, 192 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Ա. Սարոյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Աշխատանքի մարդը (ակնարկ Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի ավագ ձուլող Արշակ Ղազարյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1962, 39 էջ։
  • Աշխարհի ճամփաներով (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1963, 171 էջ։
  • Ծաղկաձորի ճանապարհին, Երևան, «Հայաստան», 1965, 25 էջ։
  • Քեզ հետ, իմ սիրտ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 320 էջ։
  • Ճամփեզրի ծառը, Երևան, «Հայաստան», 1974, 424 էջ։
  • Համազարկեր հազարաձայն, Երևան, «Հայաստան», 1975, 140 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ա. Սարոյանի «Հերոսապատում» գործը), Երևան, «Սովետական գրող, 1977, 552 էջ։
  • Հավատ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 192 էջ։

Մամուլ խմբագրել

  • Տոնածառի նման; Մտորումներ ճանապարհի; «Ես կամաց-կամաց հաշտվում եմ արդեն»; Չգիտեի...; Ես։ «Գրական թերթ», 1969, № 3:

Ա. Սարոյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մեր նվերը։ Ադրբեջանի մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ։
  • Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
  • Ուկրաինական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
  • Ադամ Միցկևիչ, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 320 էջ։
  • Բելառուսական գրականության անթոլոգիա (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ։
  • Յան Ռայնիս, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
  • ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
  • Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 218 էջ։
  • Մուսա Ջալիլ, Հատընտիր (բանաստեղծություններ և պոեմներ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 225 էջ։
  • Ընտիր էջեր ռուս խորհրդային պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Ծաղկած կեռասենի (մոլդովական բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «հայաստան», 1969, 109 էջ։
  • Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970, 104 էջ։
  • Գիտես երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածու, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
  • Մոնղոլական քնար (բանաստեղծություններ, թարգմանության հեղինակակից Գ. Վիրապյան), Երևան, «Հայաստան», 1971, 68 էջ։
  • Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
  • Պավլո Տիչինա, Իմ ժողովրդին (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1973, 115 էջ։
  • Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (գրքի մեջ մտնող Պ. Տիչինայի գործերի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Սովետական գրող», 1980, 167 էջ։
  • Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
  • Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀՍՍՀ գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 164 էջ։

Գրականություն խմբագրել

  • Քրիստափոր Թափալցյան, Թամանցիների երգիչը (գրախոսություն Արշալույս Սարոյանի «Ռազմի խոհեր» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 3:

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 495.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Սարոյան» հոդվածին։