Արթուր Հովակիմյան
(Վերահղված է Ա. Հովակիմյանից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Հովակիմյան (մայիսի 31, 1983, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ։ Ծնվել է 1983 թ. մայիսի 31-ին Բաքվում։ 5 տարեկանից տեղափոխվել է Արցախ։ 14 տարեկան հասակից սկսել է նվագել ակորդեոն։ Նվագել է Շուշիի ժողովրդական գործիքների նվագախմբում։ 2003 թ. նվագել է Արցախի «Ռոկ» խմբում։ 2006 թ. տեղափոխվել է Երևան և նվագում է «Ռեինկարնացիա» ռեգգի խմբում։ 2009 թ-ից աշխատում է երաժիշտ Եվա Սուջյանի հետ։ Համագործակցում է նաև «Jinny Style» խմբի հետ։
Արթուր Հովակիմյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1983 (40 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | Ռոք Ռեգգի |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործունեություն | 2001 - ներկա |
Կապված | Ռեինկարնացիա Եվա Սուջյան |
Կայք | reincarnation.am |