Արմեն Հյուսնունց

հայ ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, դիրիժոր, կոմպոզիտոր
(Վերահղված է Ա. Հյուսնունցից)

Արմեն Լեոնիդի Հյուսնունց (դեկտեմբերի 28, 1966(1966-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, գործիքավորող, կոմպոզիտոր, մանկավարժ։ 2010 թվականից Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է[1]։ 2011 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը[2]։

Արմեն Հյուսնունց
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 28, 1966 (57 տարեկան)
{{{2}}} Հայաստան, Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերՋազ Դասական
Մասնագիտությունդիրիժոր, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և երաժշտական գործիքավորող
Գործիքներսաքսոֆոն, Ֆլեյտա և դաշնամուր
Գործունեություն1982-ից
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿապվածՀայաստանի պետական ջազ նվագախումբ, Վահագն Հայրապետյան, Վարդան Օվսեփյան, Արտասաքս սաքսոֆոնային քառյակ, Armenian Navy Band, Time Report
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Հյուսնունցը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և այնուհետև սաքսոֆոնի բաժինները և 1984 թ.-ին ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիայի սաքսոֆոնի դասարան։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որտեղ նվագել է Մոսկվայի Պատվոպահակախմբի զինվորական նվագախմբում։ Ծառայության ավարտից հետո, 1987 թվականին սկսել է դասավանդել Երևանի թիվ 17 երաժշտական դպրոցում։ 1988 թվականին միացել է Արտաշես Քարտալյանի ջազ-տրիոյին՝ վերածվելով ջազ-քառյակի, իսկ 1988-1989 թվականներին նվագել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ 1991-1993 թվականներին նվագել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում որպես սաքսոֆոնահար։ 1992-2004 թվականներին Հյուսնունցը համագործակցում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ, որպես հրավիրյալ սաքսոֆոնահար։ 1996 թ. Խաչիկ Սահակյանի հետ համատեղ ձայնագրում է «Երգեր առանց խոսքերի» գործիքային ալբոմը, որից հետո երաժիշտները հիմնում են էթնո-ջազային «Time Report» խումբը, որը մեծ ճանաչում է ստանում։ 1997-2005 թվականներին աշխատել է վերաբացված Հայաստանի պետական ջազ-նվագախմբում որպես սաքսոֆոնահար, մենակատար և երաժշտական ղեկավար։ 1998 թ. Արտո Թունջբոյաջյանի հրավերով միանում է նորաստեղծ «Armenian Navy Band» խմբին, որի կազմով մասնակցում է բազում հյուրախաղերի և ձայնագրությունների։ 2000 թվականին հիմնադրում է «ArtaSax» սաքսոֆոնային քառյակը[3]։ 2000-2006 թվականներին Արմեն Հյուսնունցը դասավանդել է Երևանի էստրադայինև ջազային քոլեջում[4], 2000-2004 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[2]։ Արմեն Հյուսնունցը մասնակցել է բազում միջազգային փառատոների, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Համագործակցել է հայտնի երաժիշտների հետ, որոնցից են՝ Ռիչարդ Բոնա, Ադրիան Ֆերոու, Արմեն Դոնելյան, Վարդան Օվսեփյան, Արտյոմ Մանուկյան, Ջո Զավինուլը, Եվգենի Լեբեդև և LRK տրիո, Լարս Դանիելսոն, Authentic light orchestra և այլն։ 2010 թվականին ստանձնել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը[5]։ Արմեն Հյուսնունցը, որպես կատարող երաժիշտ հանդես է գալիս նաև փոքր կազմերով՝ "Շարակ"[6], "ԱՎԱ" տրիո[7], "KAVKAZ" ջազ քառյակ[8], "ArtaSax"[9] քառյակ։

Սկավառակագրություն խմբագրել

Արմեն Հյուսնունց և Խաչիկ Սահակյան խմբագրել

  • 1996 - «Երգեր առանց խոսքերի»
  • 1998 - «Երգեր առանց խոսքերի-2»

Time Report խմբագրել

Armenian Navy Band խմբագրել

  • 1999 - «Bzdik Zinvor»
  • 2001 - «New Apricot»
  • 2004 - «Natural Seeds»
  • 2006 - «Vorqann e qone»
  • 2009 - «Under Your Thoughts»

Հայաստանի պետական ջազ նվագախումբ խմբագրել

  • 2002 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  2. 2,0 2,1 Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Armjazz.net - interview(ռուս.)
  4. «Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ». dasaran.am. Վերցված է 06.08.2020-ին.(չաշխատող հղում)
  5. «Արմեն Հյուսնունց». asjo.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 06.08.2020-ին.
  6. «"Շարակ" ջազ -խումբը համերգով հանդես կգա "Մեցցո" երաժշտական ակումբում». armenpress.am. Վերցված է 06.08.2020-ին.
  7. «Նորույթ Թութունջյանից՝ "ԱՎԱ" տրիո». armenpress.am. Վերցված է 06.08.2020-ին.
  8. «Կա ջազ Կովկասում». golosarmenii.am. Վերցված է 06.08.2020-ին.
  9. «Արմեն Հյուսնունց․Համբուրգերային երաժշտության, սիրո պակասի և սահմանին հնչող ջազի մասին». hetq.am. Վերցված է 06.08.2020-ին.