Անտալ Հերմանն (հունգ.՝ Hermann Antal, հուլիսի 30, 1851(1851-07-30) կամ 1851[1], Բրաշով, Ռումինիա - ապրիլի 15, 1926(1926-04-15) կամ 1926[1], Սեգեդ, Հունգարիա), հունգար ազգագրագետ, բանասեր, հայագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Անտալ Հերմանն
Hermann Antal
Ծնվել էհուլիսի 30, 1851(1851-07-30) կամ 1851[1]
Բրաշով, Ռումինիա
Մահացել էապրիլի 15, 1926(1926-04-15) կամ 1926[1]
Սեգեդ, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունակադեմիկոս, ազգագրագետ և ազգագրագետ
ԱնդամակցությունHungarian Ethnographic Society?
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1870)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
 Antal Herrmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տիրապետել է հայերենին։ Սովորել է Բուդապեշտի համալսարանում։ Զբաղվել է Հունգարիայի և Տրանսիլվանիայի ժողովուրդների, այդ թվում տարածաշրջանում բնակվող հայերի ազգագրության ուսումնասիրությամբ, եղել «Ազգագրական տեղեկություններ Հունգարիայից» («Ethnologische Mitteilungen aus Ungarn») հանդեսի (ուներ հայագիտական հավելված) հիմնադիրներից և խմբագիրը (1887 թվականից)։ Հիմնել է «Հունգարիայի ազգագրական ընկերությունը» (ուներ հայկական բաժին)։ Հերմանը նպաստել է Գեռլայի Հայկական թանգարանի ստեղծմանն ու հարստացմանը, դարձել նրա պատվավոր տնօրենը, խմբագրել է (1907 և 1913 թվականների մի քանի համարներ) Գեռլայի «Արմենիա» («Armenia») հանդեսը, այնտեղ տպագրել նաև իր հայագիտական հոդվածները («Գնչուները Հայաստանում 500 տարի առաջ», 1884 թ., դ 4, «Բեհիստունի արձանագրությունները Հայաստանի մասին», 1888 թ., դ 9, «Հայերը Թուրքիայում», 1888 թ., դ 11-12 և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 380