Ալեքսան Կարապետյան

հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Ա. Կարապետյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսան Կարապետյան (այլ կիրառումներ)

Ալեքսան Համբարձումի Կարապետյան (մարտի 28, 1950(1950-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2015(2015-03-09), Երևան, Հայաստան[1]), Հայաստանի պետական, քաղաքական գործիչ։


Ալեքսան Համբարձումի Կարապետյան
Ծնվել էփետրվարի 28, 1950
ԾննդավայրԵրևան
Մահացել էմարտի 8, 2015
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
ԿրթությունԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքագետ
ԳործունեությունՀՀ պետական, քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԵրեխաներԿարեն Կարապետյան [1]
Լիանա Կարապետյան

Կրթություն խմբագրել

Սովորել է Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի բաժինը, ապա ուսումնառությունը շարունակել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ 1985-1989 թվականներին սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, ստացել քաղաքագետի որակավորում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1974-1976 թվականներին - Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ։
  • 1976-1980 թվականներին - ընտրվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար,
  • 1980-1985 թվականներին՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար։
  • 1985-1990 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ։
  • 1988 թվականին դեկտեմբեր - 1989 մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին։
  • 1991-1992 թվականներին աշխատել է «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում որպես վարչության պետ։ 1992-1995 թվականներին աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ և կոմերցիոն կենտրոնի տնօրեն,
  • 1995-1996 թվականներին եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ,
  • 1996-1997 թվականներին՝ հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։
  • 1999-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
  • 2012 թվականի հունվարի 27-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ[2]։
  • 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

«Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է, Ազգային ժողովի 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր։ 2003 թվականից եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ։ Եղել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)։

Մահ խմբագրել

Մահացել է 2015 թվականի մարտի 8-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մահացել է Ալեքսան Կարապետյանը
  2. «Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  3. «ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.