Արշակ Միքայելի Խաչիև (Խաչիկյան) (նոյեմբերի 7, 1874, Բաքու - մարտի 13, 1935, Թբիլիսի), հայ բոլշևիկ հեղափոխական («պրոֆեսիոնալ հեղափոխական»), կուսակցական և խորհրդային աշխատող։

Արշակ Խաչիև
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1874(1874-11-07)
Մահացել էմարտի 13, 1935(1935-03-13) (60 տարեկան)

Հեղափոխական գործունեությունն սկսել է 1895 թվականից՝ Բաքվի տպարաններում։ Առաջին անգամ բանտարկվել է 1895 թվականին, հեղափոխական ագիտացիոն թռուցիկներ և մարքսիստական գրականություն տարածելու համար։ Հետագայում տարբեր քաղաքներում հեղափոխական ակտիվ գործունեություն ծավալելու համար բազմիցս (1903, 1904, 1906, 1910, 1913, 1915) բանտարկվել է։ 1918 թվականին Բաքվի կոմունայում գլխավորել է պոլիգրաֆարդյունաբերությունը։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան և նշանակվել աշխատանքի ու սոցապահովության ժողկոմ՝ միաժամանակ գլխավորելով Հայաստանի արհմիությունների խորհուրդը։ Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո Խաչիևը տեղափոխվել է Թբիլիսի և նշանակվել ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի Անդրկովկասյան երկաթուղու լիազորի տեղակալ, որտեղ և աշխատել է մինչև իր կյանքի վերջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 26