Արթուր Լեոնարդ Շավլով

(Վերահղված է Ա. Լ. Շավլովից)

Արթուր Լեոնարդ Շավլով (անգլ.՝ Arthur Leonard Schawlow, մայիսի 5, 1921(1921-05-05)[1][2][3][…], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 28, 1999(1999-04-28)[1][2][3][…], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1970), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1981)։

Արթուր Լեոնարդ Շավլով
անգլ.՝ Arthur Leonard Schawlow
Ծնվել էմայիսի 5, 1921(1921-05-05)[1][2][3][…]
Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 28, 1999(1999-04-28)[1][2][3][…] (77 տարեկան)
Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկոս
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՏորոնտոյի համալսարան և Vaughan Road Academy?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
 Arthur Leonard Schawlow Վիքիպահեստում

Ծնվել է Մաունտ-Վերնոյում։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանը (1942)։ 1945-1951 թվականներին աշխատել է Կոլումբիայի համալսարանում, 1951-1961 թվականներին՝ «Բելլ Տելեֆոն լաբարատորիայում»։ 1961 թվականից Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էր։

Աշխատանքները վերաբերում են միկրոալիքային և օպտիկական սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերային սպեկտրադիտմանը։ 1958 թվականին Չարլզ Թաունսի հետ, առաջարկել է լազերի աշխատանքի սկզբունքը և Ալեքսանդր Պրոխորովից անկախ՝ լազերներում Ֆաբրի-Պերոյի ինտերֆերաչափի օգտագործումը։ 1959 թվականին առաջարկել է արհեստական սուտակի բյուրեղի օգտագործման գաղափարը՝ որպես լազերի աշխատանքային նյութի։

Լազերային բյուրեղների գծով աշխատանքներով հիմք է դրել լազերային սպեկտրադիտմանը։ 1970 թվականից Շավլովի աշխատանքների հիմնական ուղղությունը եղել է ոչ գծային լազերային սպեկտրադիտումը։ 1974 թվականին, Նիկոլաս Բլոմբերգենից անկախ, փորձով դիտել է նեղ երկֆոտոնային ռեզոնանսները, որը հանգեցրեց երկֆոտոնային անդոպլերային սպեկտրադիտմանը։ 1975 թվականին քննարկել է մասնիկների ռադիացիոն սառեցման հնարավորությունը մինչև գերցածր ջերմաստիճանների։ Լազերային սպեկտրադիտման բնագավառում ունեցած վաստակի համար 1981 թվականին Շավլովն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ (1981)։ Արժանացել է Թ. Յունգի մեդալի։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 214-215։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Լեոնարդ Շավլով» հոդվածին։