Արտակ Յուրիի Իգիթյան (1975, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ։

Արտակ Իգիթյան
Ծնվել է1975
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Գործունեության տարիներ1999-2016
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոօպերատոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Արտակ Իգիթյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ Հայրը ջավախեցի է, գրող, մայրը` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Երկու տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 1995 թվականին ընդունվել է Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը, որն ավարտել է 2000 թվականին։ Դիպլոմային աշխատանքը՝ «Ձախլիկը» (ֆիլմը Ադոլֆ Հիտլերի մանկության մասին է), ներկայացվել է Կաննի փառատոնում։ 7 տարի է՝ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում[1]։

Եվրոնյուզ հեռուստաընկերության համար Հայաստանի մասին պատմող գովազդային հոլովակի հեղինակն է (1 ր 35 վրկ, արտադրությունը՝ Ֆրանսիա-Հայաստան)[2]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

2000 թվականին լավագույն օպերատոր է ճանաչվել ԿՀՊԻ-ի միջազգային կինոփառատոնում։

Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել «Ոսկե կենտավրոս» մրցանակ[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2011 Վանա ծովուն արշալույսը
2009 Ժերար Դեպարդյո գինեգործը
2008 Ես հայ եմ

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2009 Ժերար Դեպարդյո գինեգործը
2008 Ես հայ եմ
1999 Ձախլիկը

Օպերատոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2012 Հուր, ջուր և ադամանդներ
1999 Ձախլիկը

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2011 Վանա ծովուն արշալույսը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռուզան Բագրատունյան (2012 թ․ մայիսի 3). «Արտակ Իգիթյան. «Պետք է վերաբերմունքը փոխվի»». kinoashkharh.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  2. 2,0 2,1 «Игитян Артак Юрьевич». kino-teatr.ru. 2016 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.