Արմեն Թութունջյան

հայ ջազ երաժիշտ
(Վերահղված է Ա. Թութունջյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թութունջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Գրիգորի Թութունջյան (հայտնի է նաև որպես Չիկո, հունվարի 28, 1944(1944-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 8, 2017(2017-06-08)[1]), հայ ջազային երաժիշտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։ Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրը Հայաստանում։

Արմեն Թութունջյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 28, 1944(1944-01-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունիսի 8, 2017(2017-06-08) (73 տարեկան)
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երաժիշտ
Գործիքներդաշնամուր, ջութակ և հարվածային գործիք
ԱշխատավայրՀայաստանի էստրադային նվագախումբ
ԿապվածArmenian Navy Band
Կատուներ
Պարգևներ

Գործունեություն խմբագրել

1986-1992 թվականներին նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում։ 1994 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։

1992 թվականին մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

1996-1998 թվականներին «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998-2017 թվականներին վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «ԱՐ», «Նոր ալիք», «Արարատ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։

2008 թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թվականին ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը[2]։ 2009 թվականից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը։ 2011 թվականին լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։

Մահացել է 2017 թվականի հունիսի 8-ին[3]։

Սկավառակագրություն խմբագրել

  • «The Quartet» (2001 թ.)
  • «To my friends with love» (2009 թ.)
  • «VEM –Session» սկավառակ (2010 թ.)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կյանքից հեռացել է Չիկոն՝ Արմեն Թութունջյանը». Վերցված է 2017 Հունիս 8-ին.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. «Հայտնի մարդիկ, որոնք կյանքից հեռացան 2017 թվականին». style.news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.