Ալեքսանդր Թաքլչյան

հայ դերասան
(Վերահղված է Ա. Թաքլչյանից)

Ալեքսանդր Առաքելի Թաքլչյան (նոյեմբերի 13, 1938(1938-11-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2016[1]), Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։

Ալեքսանդր Թաքլչյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1938(1938-11-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2016[1]
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Թաքլչյանը ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում։ Դպրոցական տարիքում Ալեքսանդրը կազմակերպում է թատերական խմբակ դպրոցում, այնուհետև 1956 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո սկսում է աշխատել Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ 1960 թվականից՝ Հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների խմբագրությունում։ 1962 թվականին Թաքլչյանը ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Ուսանողական տարիներին ընկերների հետ ստեղծում է «Արշալույս» երիտասարդական թատրոնը, ապա 1967 թվականին ակտիվորեն մասնակցում Հայաստանի թատերական ընկերությանը կից թատրոն-ստուդիայի ստեղծմանը։

Թաքլչյանը երկար տարիներ աշխատել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես դերասան։ 1995 թվականին նկարահանվել է Դմիտրի Կեսայանցի «Անիծվածները» ֆիլմում[2]։

Պարգևներ խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1995 Անիծվածները Գոքոր
1974 Համագյուղացիները դրվագ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2245
  2. «Սաշիկ Թաքլչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18 թ․-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել