Անդան Էոզեր

հայ դրամատուրգ, բանաստեղծ
(Վերահղված է Ա. Էոզերից)

Անդան Երվանդի Էոզեր (1927, Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 1, 1994(1994-12-01)), հայ բանաստեղծ, գրող։

Անդան Էոզեր
Ծնվել է1927
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1994(1994-12-01)
Մասնագիտությունդրամատուրգ և բանաստեղծ
Քաղաքացիություն Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը թաղային վարժարանում ստանալուց հետո սովորել է թուրքական պետական լիցեյում, ապա հետևել առևտրական բարձրագույն վարժարանի դասընթացներին։ 1949 թվականից սկսած գրել է հայերեն բանաստեղծություններ, որոնք տպագրվել են պոլսահայ մամուլում և տարեցույցներում («Հանդես մշակույթի», «Ս. Փրկիչ», «Մարմարա» և այլն)։ Բանաստեղծություններից մի քանիսը ամփոփել է «Ահա այսպես» ժողովածուում։ Գրել է «Սառնադարան» թուրքերեն պիեսը, որը բեմադրվել Կ. Պոլսում Թաղապետական թատրոնի կողմից[1]։ Արձակ գործերի ժողովածուների շատ պատմվածքներ երգիծական երանգով ներկայացնում են ժամանակակից մարդկային հարաբերությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 341.