Անդրեաս Եվդոկացի

(Վերահղված է Ա. Եվդոկացիից)

Անդրեաս Եվդոկացի (1541[1], Թոքաթ[1]), գրիչ, ժամանակագիր։ Գրել է «Ժամանակագրություն», որն ընդգրկում է 1453-1668 թվականների իրադարձությունները։ Տեղեկություններ է հաղորդում թուրք-պարսկական պատերազմների, 1601 թվականի ջալալիների արշավանքների, Եվդոկիայի հայերի վերաբերյալ։ Օգտվել է գրավոր աղբյուրներից, իսկ XVI դ. կեսից հետո տեղի ունեցած իրադարձությունները շարադրել է որպես ականատես։ Վկայությունները հիմնականում արժանահավատ են և վերաբերում են օսմանյան թուրքերի և Սեֆևյան Պարսկաստանի մրցակցությանն ու պատերազմներին 1601-ին Զալալիների կատարած խժդժություններին, Եվդոկիայի հայերի կյանքին։

Անդրեաս Եվդոկացի
Ծնվել է1541[1]
Թոքաթ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրիչ և ժամանակագիր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Պատկանյան Ք., Նշխարք մատենագրության հայոց, ՍՊԲ, 1884, էջ 41–49
  • Մանր ժամանակագրություններ, XIII–XVIII դդ., կազմ. Վ. Հակոբյան, հ. 1, Ե., 1951, էջ 154–64։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 393  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։