Արշիլ Գորկի
Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15, 1904, Խորգոմ գյուղ[14][15], Հայոց ձոր գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1948, Շերման, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկահայ նկարիչ։ Վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից։
Արշիլ Գորկի անգլ.՝ Arshile Gorky | |
---|---|
Ի ծնե | Ոստանիկ Սեդրակի Ադոյան |
Ծնվել է | ապրիլի 15, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Խորգոմ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 21, 1948[1][6][2][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Շերման[7][8] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, ԱՄՆ և Հայաստան |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա և Grand Central School of Art? |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ, գծագրող և քանդակագործ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ, գործողության գեղանկարչություն[9] և մոդերն[10] |
Ժանր | դիմանկար[11], աբստրակցիոնիզմ[6], ինքնապատկեր[6], նատյուրմորտ[6] և դիմապատկեր[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | 8-րդ փողոցի ակումբ |
Ամուսին | Marny George?[12] և Ագնես Մագրյուդեր[12] |
Զավակներ | Մարո Գորկի[13][12] և Նատաշա Գորկի[13][12] |
Արշիլ Գորկի Վիքիքաղվածքում | |
Արշիլ Գորկի Վիքիդարանում | |
Arshile Gorky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թվականին մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թվականին մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թվականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1925 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյուարկի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թվականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թվականին ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքից երկու նկար է նվիրում կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի, Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին, սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Կինը դստրերի հետ լքում է Գորկուն։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին՝ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում[16]։ Թաղված է Շերմանի հյուսիսային (հին) գերեզմանատանը[17]։
Ստեղծագործությունները
խմբագրելԿյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում վերացական էքսպրեսիոնիզմի սկզբնավորողի։
- «Այգիներ Սոչիում», 1938, նկարաշարի նախնական անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»
- «Ջրվեժ», 1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն
- «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», 1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
- «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», 1944, Սիեթլ քաղաքի թանգարան
- «Հոգեվարք», 1947, Ժամանակակից արվեստների թանգարան, Նյու Յորք
- «Արորը և երգը», 1947
- «Նկարիչն ու իր մայրը» 1926-1932, Վիտնեյ ամերիկյան արվեստի թանգարան Նյու Յորք
- «Հանգիստ գիշեր», 1945
- «Արորը և երգը» (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար), 1944-1947
- «Հոգեվարք», 1947 «Ժամանակակից արվեստների թանգարան», Նյու Յորք
Արշիլ Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է։ Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին։ 2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը։
Արշիլ Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստների թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում։
-
Ցանկությունների կատարման պատկեր
-
Ավիացիա, Աէրոդինամիկ սահմանափակումների ներքո ձևերի սահմանափակում III
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրելՄեջբերումներ Արշիլ Գորկուց
խմբագրել- «Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»։
- «Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…
- «Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով։ Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրն այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»։
Մեջբերումներ Արշիլ Գորկու մասին
խմբագրելՆա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ։ - Ուիլյամ դե Կունինգ, ամերիկացի նկարիչ
|
Երկեր
խմբագրելՆամակներ, Ե., 2005 (հայերեն, անգլերեն)։
Գրականություն
խմբագրել- 2004ին ամերիկահայ արձակագիր Սարգիս Վահագնը գրեց եւ հրատարակեց «Արշիլ Կորքի» վէպը՝ նուիրուած նկարիչի կեանքին եւ գործերուն։ Վէպը արժանացաւ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան տարեկան գրական մրցանակին եւ ապա՝ «Հայկաշէն Ուզունեան մրցանակին։
- Պերեճիքլեան Ա., Հայկականութիւնը Արշիլ Կորքիի ստեղծագործութեան մէջ, «Հայկազյան հայագիտական հանդես», հ. 4, Բեյրութ, 1973։
- Պետրոսյան Ա., Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան) (1904-1948), Ե., 2004։
- Արշիլ Գորկի․ արվեստի դասեր, կազմ․՝ Ռ․ Հայրապետյան, Ե․, 2007, ISBN 99930-65-43-2։
- Schwabacher E., Arshile Gorky, N.Y., 1957.
- Rosenberg H., Arshile Gorky, N.Y., 1962.
- Mooradian K., Arshile Gorky-Adoian, Chicago, 1978.
- Waldman D., Arshile Gorky (1904-1948), A Retrospective, N. Y., 1981.
Պատկերասրահ
խմբագրել-
ՀՀ ոսկե դրամ՝ նվիրված Արշիլ Գորկուն (դիմերես)
-
ՀՀ ոսկե դրամ՝ նվիրված Արշիլ Գորկուն (դարձերես)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ Kunstindeks Danmark (դան.)
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 290.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ Union List of Artist Names
- ↑ Կերպարվեստի արխիվ
- ↑ http://www.tate.org.uk/learn/online-resources/glossary/a/action-painters
- ↑ https://www.philamuseum.org/exhibitions/337.html
- ↑ Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Kindred Britain
- ↑ 13,0 13,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 106-107։
- ↑ ԱրթՆեթ կայքը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Մելինէ Գարագաշեան. Արշիլ Կորքիի Հետքերով, 2016». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշիլ Գորկի» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշիլ Գորկի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշիլ Գորկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 177)։ |