Ալեքսանդր Բելլ

(Վերահղված է Ա. Բելլից)

Ալեքսանդր Գրեյհամ Բելլ (անգլ.՝ Alexander Bell, մարտի 3, 1847(1847-03-03)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - օգոստոսի 2, 1922(1922-08-02)[4][1][3][…], Beinn Bhreagh, Victoria County, Նոր Շոտլանդիա, Կանադա[5]), շոտլանդացի գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտարարը։ Զբաղվել է ուսուցչությամբ՝ մասնավորապես դասավանդելով խուլերի դպրոցում։

Ալեքսանդր Բելլ
Alexander Bell
Ծնվել էմարտի 3, 1847(1847-03-03)[1][2][3][…]
Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էօգոստոսի 2, 1922(1922-08-02)[4][1][3][…] (75 տարեկան)
Beinn Bhreagh, Victoria County, Նոր Շոտլանդիա, Կանադա[5]
բնական մահով[3]
ԳերեզմանBeinn Bhreagh
Բնակության վայր(եր)Brodhead-Bell-Morton Mansion?[6][7]
Քաղաքացիություն ԱՄՆ[3] և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մասնագիտությունֆիզիկոս, էլեկտրիկ-ինժեներ, ճարտարագետ, գործարար, գյուտարար և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Սմիթսոնյան ինստիտուտ
Գործունեության ոլորտԼոգոպեդիա և Հեռախոսություն[5]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր և խորհրդի անդամ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեոպոլդինա, Phi Beta Kappa, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Literary Society of Washington?
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան[3], Լոնդոնի համալսարանի քոլեջ, Royal High School, Bath?[3] և Թագավորական բարձրագույն դպրոց
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինժեստերի լեզու և անգլերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Մեյբլ Գարդիներ Հաբարդ[3][15]
Երեխա(ներ)Elsie May Grosvenor?[16] և Marian Fairchild?
ՀայրԱլեքսանդր Մելվիլ Բել[3]
ՄայրEliza Bell?
Ստորագրություն
Изображение автографа
 Alexander Graham Bell Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Ալեքսանդր Բելլը ծնվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում 1847 թ. մարտի 3-ին[17]։ Նրա հայրենի տան հասցեն է՝ Սաութ Շառլոտ Փողոց 16, տունն ունի քարե գրություն, որտեղ նշվում է, որ այն եղել է Ալեքսանդր Գրահամ Բելլի ծննդավայրը։ Նա երկու եղբայր ուներ՝ Մելվիլ Ջեյմս Բելլ (1845-1870 թվականներ) և Էդուարդ Չարլզ Բելլ (1848-1867 թվականներ)։ Նրանք երկուսն էլ մահացել են տուբերկուլոզից[18]։ Նրա հայրն էր պրոֆեսոր Ալեքսանդր Մելվիլ Բելլը, իսկ մայրը՝ Էլիզա Գրեյսը։ Թեև նրա իսկական անունն էր Ալեքսանդր, 10 տարեկանում նա դիմեց հորը, որ ունենա ևս մի անուն, ինչպես իր եղբայրները[19]։ Իր 11-րդ ծննդյան առթիվ հայրը թողեց նրան ընդունել «Գրեյհամ» անունը որպես երկրորդ անուն, որն ընտրել էր կանադացի Ալեքսանդր Գրեյհամի պատվին, ով դարձել էր իրենց ընտանիքի բարեկամը[20]։ Իր մոտ հարազատների և ընկերների համար նա մնաց «Ալեք»։ Մինչև վերջ Բելլի հայրը հենց այդպես էր անվանում որդուն[21]։

Առաջին հայտնագործությունը խմբագրել

Որպես երեխա Ալեքսանդր Բելլը անսովոր հետաքրքրություն էր ցուցաբերում շրջապատող աշխարհի նկատմամբ․ նա հավաքում էր տարբեր կենսաբանական նմուշներ և դեռ բավական փոքր հասակում գիտափորձեր անում։ Նրա լավագույն ընկերը Բեն Հերդմանն էր, որի ընտանիքն մի ալրաղաց ուներ։ Պատանի Ալեքը մի անգամ հարցրել էր, թե ինչ է անում ալրաղացը. նրան բացատրել էին, որ այն կեղևազատում է ցորենը՝ բավական աշխատատար եղանակով։ Այն ժամանակ, 12 տարեկան հասակում Ալեքսը տան պայմաններում պատրաստրեց մի սարքավորում, որը պտտվող թիակների և խոզանակների համակցություն էր՝ ստեղծելով պարզ կեղևազատող մեխանիզմ․ այն գործի դրվեց ալրաղացում և անխափան աշխատեց մի քանի տարի։ Ընկերոջ հայրը՝ Ջոն Հերդմանը երկու տղաներին տվեց մի փոքր արհեստանոց, որտեղ նրանք կարող էին աշխատել տարբեր սարքավորումների վրա։

Դեռ փոքր հասակից Բելլն ցուցաբերում էր ուշիմություն և տաղանդ արվեստի, բանաստեղծության, երաժշտության նկատմամբ, ինչը խրախուսովում էր մոր կողմից։ Նա առանց մասնագետի օգնության սովորեց դաշնամուր նվագել և դարձավ տան միակ անդամը, ով տիրապետում էր այդ գործիքին։ Չնայած նրա ինքնամփոփ և հանգիստ բնավորությանը, նա հաճույք էր ստանում նմանակումներ և «ձայնային հնարքներ» (որովայնախոսության նմանվող) անելով, որոնցով մշտապես զվարճացնում էր տան հյուրերին։ Բելլի վրա խոր ազդեցություն էր թողել նաև մոր խլությունը (վերջինս սկսել էր կորցնել լսողությունը, երբ Բելլը 12 տարեկան էր). այդ պատճառով Բելլը սովորել էր ժեստերի լեզուն։ Բելլը նաև յուրացրեց հստակ, կանոնավորված հնչյունները անմիջապես խուլ զրուցակցի գլխի վրա արտասանելու տեխնիկան, որի դեպքում մայրը կարողանում էր որոշակի ճշգրտությամբ հասկանալ որդուն։ Մոր առողջությամբ Բելլի մտահոգությունը պատճառ հանդիսացավ, որ նա սկսի ուսումնասիրել ակուստիկա։

Ալեքսանդր Բելլի ազգականներից շատերը զբաղվել էին ճարտասանության դասավանդմամբ. պապը՝ Ալեքսանդր Բելլը՝ Լոնդոնում, հորեղբայրը՝ Դուբլինում և հայրը՝ Էդինբուրգում, բոլորը ճարտասաններ էին։ Հայրը բազմաթիվ աշխատություններ էր հրատարակել, որոնցից մի քանիսը հանրահայտ են մինչև օրս, մասնավորապես «Ստանդարտ Ճարտասանը» (The Standard Elocutionist) (1860 թ.) աշխատությունը, որը լույս է ընծայվել Էդինբուրգում 1868 թ.։ Այն հայտնվել է բրիտանական 168 հրատարակչական տներում և վաճառվել է ավելի քան քառորդ միլիոն օրինակով ԱՄՆ-ում։ Այս աշխատության մեջ Բելլիի հայրը ներկայացնում է խուլ և համր մարդկանց հասկանալու, և համր խոսքի իմաստը շրթունքների շարժումների միջոցով վերծանելու իր մեթոդները։ Ալեքի հայրը սովորեցրել էր իրեն և եղբայրներին հասկանալ ոչ միայն տեսանելի (բայց ոչ լսելի) խոսքը, այլև ճանաչել յուրաքանչյուր նշան և նրան համապատասխանող հնչյունը։ Ալեքն այնքան փորձառու դարձավ, որ սկսեց մասնակցել հոր բաց ցուցադրություններին. նա շշմեցնում էր հանդիսատեսին իր կարողություններով։ Բելլը կարողանում էր վերծանել տեսանելի խոսքը՝ այն ներկայացնելով բոլոր լեզուներով, ներառյալ լատիներեն, շոտլանդերեն, գալիերեն և նույնիսկ սանսկրիտ լեզվով, ճգրիտ կերպով արտասանելով բառերը և շեշտերը՝ առանց տվյալ լեզվի արտասանության կանոնների սկզբնական գիտելիքների։

 
Բելլի հուշարձանը ստեղծված Լինկոլնի հուշարձանի ոճով, Բրանտֆորդ, Օնտարիո, Կանադա

Կրթություն խմբագրել

Բելը վաղ տարիքում, եղբայրների նման, կրթությունը է ստացել տանը՝ հոր օգնությամբ։ Ավելի ուշ ընդունվում է էդինբուրգի Արքայական ավագ դպրոց (Էդինբուրգ, Շոտլանդիա), բայց դուրս է գալիս 15 տարեկան հասակում՝ ավարտելով միայն առաջին չորս դասարանները։ Դպրոցում նա առանձնապես աչքի չի ընկել, հաճախ էր բացակայում և ցածր գնահատականներ ստանում։ Նրա հետաքրքրում էին բնական գիտությունները, հատկապես կենսաբանությունը, իսկ մյուս առարկաների հանդեպ անտարբեր էր։ Դպրոցից դուրս գալուց հետո՝ Բելը ուղևորվում է Լոնդոն պապի՝ Ալեքսանդր Բելի հետ ապրելու։ Պապիկի հետ անցկացրած մեկ տարվա ընթացքում նրա մոտ ուսման հանդեպ սեր է ծնվում, նրանք միասին ժամեր էին անցկացնում դասերը սովորելու և լուրջ քննարկումների վրա։ Ավագ Բելը ջանք չէր խնայում օգնելու իր երիտասարդ աշակերտին՝ հստակ և համոզիչ խոսել սովերելու, հմտություն որն հետագայում վերջինիս որպես ուսուցիչ պետք է էին գալու։ 16 տարեկանում նա Ուեսթոն Հաուզ Ակադեմիայում ստանում է երաժշտության և ճարտասանության «աշակերտ–ուսուցչի» պաշտոն։ Նա միաժամանակ և լատիներեն և հունարեն առարկաների ուսանող էր, և ինքն էր դասավանդում էր՝ ուսումնական տարվա համար 10 ֆունտ վարձավճարով։ Հաջորդ տարի նա ընդունվեց Էդինբուրգի համալսարան՝ միանալով իր ավագ եղբայր Մելվինին։ 1868 թվականին, մինչ ընտանիքի հետ Կանադա մեկնելը, Ալեքը հանձնում է ավարտական քննություններ և ընդունվում Լոնդոնի համալսարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Bruce R. V. Bell, Alexander Graham (03 March 1847–02 August 1922), inventor and educator // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1300115
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 https://www.biography.com/people/alexander-graham-bell-9205497
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://archive.nytimes.com/www.nytimes.com/learning/general/onthisday/bday/0303.html
  6. https://washington.mfa.gov.hu/eng/page/history-of-new-embassy-building
  7. National Register of Historic Places nomination form
  8. Notable Names Database — 2002.
  9. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/edison-rl.pdf
  10. https://web.archive.org/web/20090201034538/http://www.fi.edu/winners/show_results.faw?gs=&ln=&fn=&keyword=&subject=&award=CRESS&sy=&ey=&max=300&name=Submit
  11. Awards For Scientific Research. // The Times / T. GallagherLondon: Times Newspapers, 1913. — Iss. 40369. — P. 5. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  12. https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
  13. https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
  14. https://www.pc.gc.ca/apps/dfhd/page_nhs_eng.aspx?id=15832Parks Canada.
  15. University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  16. Geni(բազմ․) — 2006.
  17. Պետրի, 1975 թ, էջ 4
  18. «Ալեքսանդր Գրահամ Բելի ժամանակագրություն» memory.loc.goiv., հուլիսի 28, 2010
  19. «Անվանեք ինձ Ալեքսանդր Գրահամ Բելլ» Արխիվացված 2009-01-06 Wayback Machine fi.edu., հուլիսի 28, 2010
  20. Գրաունդվոթեր, 2005 թ, էջ 23
  21. Բրյուս, 1990 թ, էջ 17-19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 354