Աբլղարիբ Արծրունի

(Վերահղված է Ա. Արծրունիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբլղարիբ Արծրունի (11-րդ դար, Վասպուրական, Մեծ Հայք - 1080[1][2], Պապեռոն, Փիլարտոս Վարաժնունու պետություն), հայ իշխան, մագիստրոս, պետական գործիչ։

Աբլղարիբ Արծրունի
Արծրունիների զինանշանը
Դրոշ
Դրոշ
Իշխան (Վասպուրականի թագավորություն)
XI դար
Դրոշ
Դրոշ
Մագիստրոս
1050 - 1080
Դրոշ
Դրոշ
Մսիսի, Ադանայի, Տարսոնի, Պապեռոնի և Լամբրոնի իշխան
1050 - 1080
Դրոշ
Դրոշ
Իշխանապետ (Փիլարտոս Վարաժնունու պետություն)
1071 - 1080
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 11-րդ դար
Ծննդավայր Վասպուրական, Մեծ Հայք
Վախճանի օր 1080[1][2]
Վախճանի վայր Պապեռոն, Փիլարտոս Վարաժնունու պետություն
Դինաստիա Արծրունիներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Հասան Արծրունի[2]
Զավակներ անանուն Արծրունի և «Անանուն» Արծրունի

Իշխան Հասանի որդին և Խուլ Խաչիկի թոռը։

Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու իշխաններից մեկն էր, որի հետ 1021 թվականին գաղթեց Սեբաստիա։ Դաշտային Կիլիկիայի` սկզբնապես Բյուզանդիայից, իսկ 1071 թվականից Փիլարտոս Վարաժնունու պետությունից կախյալ իշխանության կառավարիչ։

Կենսագրություն խմբագրել

Ապլղարիբ Արծրունին սերում էր Արծրունիների տոհմից, որի իշխանության տակ էր գտնվում Վասպուրականի թագավորությունը։ Սակայն XI դարում, չդիմանալով սելջուկ-թուրքերի արշավանքներին, թագավորության վերջին արքան` Սենեքերիմ Արծրունին հանձնեց իր տիրույթները Բյուզանդիային փոխարենը ստանալով մանր տարածքներ Փոքր Ասիայում։ Աբլղարիբ Արծրունին 1021 թվականին Մենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել Է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով՝ 1050-ական թվականներին նշանակվել Է Կիլիկիայի Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն հայաշատ շրջանների կառավարիչ։ Աբլղարիբը վերանորոգում է Լամբրոնը և ամրացնում Պապեռոնը, վերջինս էլ դարձնում իր աթոռանիստը իր իշխանական տիրույթում։ 1073 թվականին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել Է Գանձակից Կիլիկիա գաղթած Հեթումյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր Է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագիկ Բ-ի հետ, իր մյուս դստերը ամուսնացնելով նրա որդու՝ Դավիթ Բագրատունու հետ, որին հետո թունավորելով սպանեց, կասկածելով դավաճանության մեջ։ 1072 թվականին իր մոտ հյուրընկալել է Գևորգ Գ Լոռեցի հակաթոռ կաթողիկոսին։ Աբլղարիբ Արծրունին Կիլիկիայում ունեցել Է տնօրինման լայն իրավունքներ, մագիստրոսի կոչում, հովանավորել հայերին և ըստ էության նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկական պետության հիմնադրման համար։ Մանազկերտի ճակատամարտի հետևանքով Ապլղարիբ Արծրունին անկախանում է։ Սակայն նրա պետությունը կարճ կյանք է ունենում։ Աբլղարիբ Արծրունին մահացել է 1080 թվականին և թաղվել Է Պապեռոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 26