Ալեքսանդր Աբարյան

(Վերահղված է Ա. Աբարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Ավագի Աբարյան (դեկտեմբերի 16, 1897(1897-12-16)[1][2], Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 25, 1967(1967-01-25)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, Հայկական և Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Ալեքսանդր Աբարյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1897(1897-12-16)[1][2]
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 25, 1967(1967-01-25)[1][2] (69 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումդրամատուրգ, ռեժիսոր և դերասան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Դերբենտում, որտեղ ստացել է կրթությունը։ 1916-1917 թվականներին մասնակցել է սիրողական ներկայացումների։ Ապա նրանց ընտանիքը տեղափոխվել է Աստրախան, որտեղ հաճախել է Վ. Վարդանյանի թատերական ստուդիայի պարապմունքներին, հանդես եկել մի շարք դերերում։ 1921-1926 թվականներին հանդես է եկել Կիսլովոդսկում. նախ խաղացել է տարբեր խմբերում, ապա 1925 թվականին ստեղծել է իր խումբը, բեմադրել «Դավաճանություն», «Չար ոգի», «Պեպո», «Քաջ Նազար», «Հին աստվածներ» և այլն, բոլոր պիեսներում խաղալով գլխավոր դերերը։ 1926-1927 թվականների թատերաշրջանում Բաքվում խաղալուց հետո տեղափոխվել է Թբիլիսի, մոտ երկու տասնամյակ՝ մինչև 1947 թվականը իր բախտը կապել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոնների հետ, որի ղեկավարն ու ռեժիսորն է եղել մի քանի տարի։ 1937-1944 թվականներին եղել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը (1954 թվականից՝ ռեժիսոր), 1947–1953 թվականներին՝ Լենինականի պետթատրոնի գլխավոր ռեժիսորը։ Լենինականի թատրոնում աշխատելուց հետո նորից է մեկնել Թբիլիսի, որտեղ էլ անցել են նրա կյանքի վերջին 15 տարիները, դարձյալ Թբիլիսիի հայկական թատրոնում։ Մահացել է հունվարի 25-ին, Լենինականում, թաղվել Թբիլիսիում։

Բեմադրություններ խմբագրել

Իր հիսնամյա ռեժիսորական և դերասանական գործունեության ընթացքում բեմադրել է հիսունից ավելի պիես, որոնցից հիշատակության արժանի են՝ «Թովմաս եղբոր տնակը», «Քաջ Նազար», «Գիքոր», «Շահնամե», «Խաթաբալա», «Լյուբով Յարովայա», «Քանդած օջախ», «Պեպո», «Ռուզան», «Դավիթ Բեկ», «Դավաճանություն», «Ուրիել Ակոստա», «Եկամտավոր պաշտոն», «Թշնամիներ», «Կինտո»,«Մեր քաղաքի երիտասարդը», «Արևելյան ատամնաբույժ», «Մաշենկա», «Հրաբխի վրա», «Բարձունքներում», «Եզոպոս» և այլն։ Կատարած դերերից են՝ Բագրատ («Պատվի համար»), Վուրմ («Սեր և խարդավանք»), Կոստիլյով («Հատակում») և այլն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 9.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 8.

Գրականություն խմբագրել

  • Ս. Հարությունյան, Ալեքսանդր Աբարյան, Երևան, 1969
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15