Ալեքսանդրե Աբաշելի

(Վերահղված է Ա. Աբաշելիից)

Ալեքսանդրե Աբաշելի (վրաց.՝ ალექსანდრე (ისააკ) ბესარიონის ძე აბაშელი, իրական անունը՝ Իսահակ Չոչիա, օգոստոսի 27, 1884(1884-08-27)[1][2][3], Աբաշիսպիր, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1954(1954-09-27)[1][2][3][…], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ։

Ալեքսանդրե Աբաշելի
վրաց.՝ ალექსანდრე (ისააკ) ბესარიონის ძე აბაშელი
Ծննդյան անունվրաց.՝ ალექსანდრე ჩოჩია
Ծնվել էօգոստոսի 27, 1884(1884-08-27)[1][2][3]
ԾննդավայրԱբաշիսպիր, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1954(1954-09-27)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Գրական անունАлександр Виссарионович Абашели
Մասնագիտությունբանաստեղծ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներQ25542690?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ալեքսանդրե Աբաշելի Վիքիդարանում
 Alexander Abasheli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է օգոստոսի 15 (27)-ին, Քութայիսի նահանգի Սաճոճիո գյուղում չքավոր գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի երկամյա դպրոցում, Քութայիսի քաղաքային ուսումնարանում, ապա դասախոսություններ լսել Մոսկվայի ժողովրդական համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետում։ 1905-1907 թվականների հեղափոխությանը մասնակցելու համար աքսորվել է։ 1908 թվականին վերադարձել է Թբիլիսի, աշխատել «Կավկազ» և «Նովայա ռեչ» թերթերի խմբագրություններում։ Այդ թերթերում էլ տպագրել է իր առաջին ոտանավորները (ռուսերեն)։ 1910-ից սկսել է աշխատակցել վրացական մամուլին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է սիմվոլիզմը («Արևի ծիծաղը», 1913)։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո երգել է սոցիալիստական շինարարության առօրյան («Թբիլիսյան գիշեր», 1926, «Հոկտեմբերի որոտը», 1937), արտացոլել Հայրենական մեծ պատերազմի դրվագները։ Վերջին բանաստեղծություններում («Խաղաղության աղավնին», «Չենք ուզում պատերազմ») անդրադարձել է խաղաղության թեմային։ Մահացել է սեպտեմբերի 29-ին, Թբիլիսիում։

Գրիգոլ Աբաշիձեի հետ գրել է ՎԽՍՀ հիմնի տեքստը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 різні автори Енциклопедія сучасної України (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  4. Վրացական պոեզիա. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ 415.
  5. Սրտի ձայներ. Երևան-Թբիլիս: «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո». 1970. էջ 10.

Գրականություն խմբագրել

  • ბენაშვილი დ., კრიტიკული ნარკვევები XX ს. ქართულ ლიტერატურაზე, ტ. 1, 1967;
  • რადიანი შ., XX საუკუნის ქართული ლიტერატურა, თბ., 1959;
  • ჭილაია ს., XX საუკუნის ქართული მწერლობა, ტ. 2, თბ., 1959
  • ჭილაია ს., ქსე, ტ. 1, გვ. 17, თბ., 1975
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրե Աբաշելի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրե Աբաշելի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 14