Աֆրիկացի կանանց զարգացման հիմնադրամ

Աֆրիկացի կանանց զարգացման հիմնադրամ, առաջին համաաֆրիկյան հիմնադրամն է, որն աջակցում է Աֆրկայում կանանց իրավունքներիկազակերպությունների աշխատանքին[1][2]։ Հիմնադրվել է 2001 թվականին[3] Բիսի Ադելեյե-Ֆայեմի, Ջոաննա Ֆոսթերի և Հիլդա Մ․ Տարդիայի կողմից[4]։ Հիմնադրամը պատկանում է Կանանց հիմնադրամի միջազգային ցանցին, կազմակերպություն, որը միավորում է ֆեմինիստական հիմնադրամները, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ։

Աֆրիկացի կանանց զարգացման հիմնադրամ
African Women's Development Fund
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված2001 թ․ Ակրա, Գանա
Գլխադասային գրասենյակԳանա
ՏարածաշրջանԱֆրիկայի 42 երկրներում կան ավելի քան 1300 կանանց կազմակերպություններ
ՂեկավարԲիսի Ադելեյե-Ֆայեմի, Ջոաննա Ֆոսթեր և Հիլդա Թադրիա
Կարևոր անձինքԲիսի Ադելեյե-Ֆայեմի (համահիմնադիր և գործադիր տնօրեն) և Ֆրանսուազ Մուդուտե (Գլխավոր գործադիր տնօրեն)
Կայքawdf.org

Նվաճումներ

խմբագրել

Էլեն Ջոնսոն-Սերլիֆ, Լիբերիա նախագահ և 2011 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթող,[5] 2010 թվականի նոյեմբերին Գանայի Աքրա քաղաքում տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ Աֆրիկացի կանանց զարգացման հիմնադրամի տասներորդ տարեդարձի կապակցությամբ։ Այս առիթով Սերլիֆն ասել է․ «սրտանց շնորհավորում եմ Ձեզ, 10-րդ տարելիցի կապակցությամբ։ Դուք հաջողությամբ հասել եք ձեր նպատակներին, վերապրել եք համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ցուցադրել եք հաստատակամություն և վճռականություն՝ հաջողության հասնելու ձեր ազնիվ գործում՝ առաջնորդությունը խթանելու և աֆրիկացի կանանց հզորացնելու համար»։

2001 և 2016 թվականներին Աֆրիկացի կանանց զարգացման հիմնադրամը 26 միլիոն ԱՄՆ-ը դոլար է հատկացրել կանանց իրավապաշպտան կազմակերպություններին[6]։

Աֆրիկացի կանանց զարգացման հիմնադրամը ստորագրել է աշխատանքային փատաթուղթը, որը սահմանում է դրա վերլուծությունն ու պրակտիկան[7]։

Առաքելություն և տեսլական

խմբագրել

Աֆրիկացի կանանց զարգացման հիմնադրամի առաքելությունն է մոբիլիզացնել ֆինանսական ռեսուրսները՝ աջակցնելու աֆրիկացի կանանց կազմակերպությունների աշխատանքին, որոնք զբաղվում են կանանց հզորացման, նրանց իրավունքների և առաջնորդության հարցերով։ Հիմնադրամը աֆրիկացի կանանց համար ձևավորում է այն միջավայրը, որտեղ նրանք կկարողանան լիարժեք գիտակցել իրենց ներուժը և նպաստել իրենց հասարակությունների զարգացմանը[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «African Women's Development Fund (AWDF)». www.newfieldfound.org. Newfield Foundation. Վերցված է 5 July 2014-ին.
  2. «Pan-African Women's Film Forum to be held at St. Kate's». www.stkate.edu. St Catherine University. Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 5 July 2014-ին.
  3. «Pan-African Women's Film Forum to be held at St. Kate's :: St. Kate's Newswire :: St. Catherine University, St. Paul, MN :: News and Events». web.archive.org. 2016-03-04. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2024-08-12-ին.
  4. Waweru, Nduta (17 June 2014). «Nana Darkoa-Seykiamah opens windows to African women's bedrooms». The Star. Արխիվացված է օրիգինալից 14 July 2014-ին. Վերցված է 21 June 2014-ին.
  5. AWDF (19 November 2010). «'African Women and Political Participation' Lecture by H.E. Ellen Johnson Sirleaf President of the Republic of Liberia». African Women's Development Fund. Արխիվացված է օրիգինալից 17 January 2014-ին. Վերցված է 5 July 2014-ին.
  6. Kessenides, Dimitra & Max Chafkin (22 December 2016). «Is Wikipedia Woke?». Bloomberg Businessweek. Վերցված է 5 May 2017-ին.
  7. Tripp, Aili Mari (20 October 2015). Women and Power in Post-Conflict Africa (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9781107115576.
  8. «Vision and Mission».

Արտաքին հղումներ

խմբագրել