Աֆղանո-պակիստանական սահմանային հակամարտություն

Աֆղանա-պակիստանական սահմանային հակամարտություն (անգլ.՝ Afghanistan–Pakistan Border Conflict)՝ զինված հակամարտություն ասիական երկու երկրների՝ Աֆղանստանի և Պակիստանի միջև։

Աֆղանա-պակիստանական սահմանային հակամարտություն
Դյուրանդի գիծ
Աֆղան-պակիստանական սահմանը
Թվական 2007 թվականի մայիսի 13ից — մինչև հիմա
Վայր Դյուրանդի գիծ
Արդյունք հակամարտությունը շարունակվում է
Հակառակորդներ
Աֆղանստան Աֆղանստան Պակիստան Պակիստան
Հրամանատարներ
Աֆղանստան Բիսմիլլա Խան
Պակիստան Պակիստան Աշֆաք Քայանի
Կողմերի ուժեր
Աֆղանստան Աֆզանստանի ԶՈՒ Պակիստան Պակիստանի ԶՈՒ
Ռազմական կորուստներ
6-7 սպանված զինվոր (պակիստանական տվյալներով),
զոհված 2 երեխա և մեկ ոտիկան (աֆղանական տվյալներով)[1]
8 սպանված զինվոր (աֆղանական տվյալներով),
3 վիրավոր (պակիստանական տվյալներով)[1]

Հակամարտության ընթացքը խմբագրել

 
Աֆղանա-պակիստանական սահման:

2007 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցավ ռազմական հակամարտություն աֆղանական և պակիստանական զորքերի միջև, այն բանից հետո, երբ պակիստանական զինվորները փորձեցին տեղադրել ֆորպոստ Աֆղանստանի արևմուտքում։ Գնդապետ Զահիր Ազիմին, աֆղանական պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, պատմեց մամուլի ասուլիսի ժամանակ, որ Պակիստանի հարձակման պատճառով աֆղանները ստիպված նահանջեցին։

Աֆղանական բանակի դիրքերին հարվածելու համար Պակիստանը օգտագործեց հրետանի։ Երկու երեխաներ զոհվեցին, ևս երեքը վիրավորվեցին, այն բանից հետո ինչ արկերից մեկը ընկավ Պակտիա նահանգի դպրոցի վրա։ Ինչպես նաև Պակտիա նահանգի ոստիկանապետը հայտարարեց, որ սպանվել է մեկ ոստիկան և երեքը վիրավորվել են հրետակոծությունից։ Գավառի տեղի բնակիչները պատմեցին, որ պակիստանցիները կորցրել են ուղղաթիռ Աֆղանստանի կողմից պատասխան կրակի ժամանակ[1]։

Սակայն, պակիստանցի գնդապետ Վահիդ Արշադը հերքեց վերոնշյալը։ Նա հայտարարեց, որ կողմերից ոչ մեկը չի հատել պետական սահմանը և ասաց, որ խոցված ուղղաթիռի մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Պակիստանական կողմի տարբերակով փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտ սահմանի մոտ Կուրրամ շրջանի վրա[1]։

Կողմերը դադարեցրեցին զինված գործողությունները ԱՄՆ-ի դիվանագիտական միջամտությունից հետո[1]։

Կողմերի կորուստները խմբագրել

Փոխհրաձգությունից հետո հակասություն հայտնվեց երկու կողմերի զոհերի մասին։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարը պատմեց իր հայտարարության մասին, որ սպանվեց ութ պակիստանցի զինվոր և նրանց դիերը մնացել են կռվի դաշտում[1]։

Պակիստանական բանակի ներկայացուցիչ, գնդապետ-մայոր Վահիդ Արշադը, հայտարարեց հարևան երկրի հարձակման արդյունքում վիրավորված երեք պակիստանցի զինվորների մասին։ Աֆղանական զինվորները կորցրել են վեց և կամ յոթ զինվոր[1]։

2011 թվական խմբագրել

2011 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ևս մեկ սահմանային բախում երկու հանրապետությունների միջև պակիստանական Անգուր-Ադա քաղաքի մոտ։ Աֆղանստանի զինված ուժերի 12 զինվոր և մեկ Պակիստանի սահմանապահ զոհվեցին մարտերի ընթացքում։ Երեք պակիստանցի սահմանապահներ և Անգուր-Ադի քաղաքի ութ խաղաղ բնակիչներ վիրավորվեցին[2]։

2011 թվականի հուլիսի 20-ին աֆղանական զորքերը կրկին կրակ բացեցին պակիստանական Հարավային Վազիրիստան շրջանի վրա։ Հարձակման հետևանքով չորս պակիստանցի զինվորներ զոհվեցին և երկուսը վիրավորվեցին[3]։

2011 թվականի օգոստոսի 27-ին գրեթե 300 աֆղանական գրոհայիններ Պակիստանի հյուսիս-արևմուտքում հարձակվեցին ոստիկանական անցակետի վրա։ Զոհվեց 25 պակիստանցի զինվոր և գրեթե 20 գրոհայիններ[4]։

2011 թվականի հոկտեմբերի 10 գրեթե 200 աֆղանական գրոհայիններ փորձեցին հատել Պակիստանի հետ սահմանը։ Զոհվեց 1 պակիստանցի զինվոր և գրեթե 30 աֆղաններ։ Միևնույն ժամանակ աֆղանական պաշտոնական դեմքերը պնդեցին, որ Պակիստանը հասցրեց հրթիռային հարված Աֆղանստանի տարածքին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Heavy clash between Pakistan, Afghan forces on border» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  2. Pak-Afghan relations: Border clash mars peace overtures — The Express Tribune
  3. «Cross-Border Attack: Afghan shelling kills 4 Pakistani soldiers» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Dozens killed in Pakistan border attack». Aljazeera.net. 27 августа 2011 года.
  5. «30 Afghan militants killed after cross-border raid». tribune.com.pk. 10 октября 2011 года.