Աֆղանական աղվես
Աֆղանական աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Աֆղանական աղվես
Լատիներեն անվանում
Vulpes cana
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Աֆղանական աղվես (լատ.՝ Vulpes cana), իրական աղվեսների ենթատեսակ, որը հանդիպում է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Ունի բազմապիսի անուններ՝ աֆղանական աղվես, արքայական աղվես, թագավորական աղվես (պարս․՝ شاه‌روباه, շահրուբահ)[1], շնաղվես, սև աղվես, ժայռաղվես և այլն[2]։

Նկարագրություն և տարածվածությունԽմբագրել

Ինչպես և մյուս անապատային աղվեսները աֆղանական աղվեսները ունեն լայն և մեծ ականջներ, բայց չունեն թաթերի վրայի մազածածկ, որը պաշտպանում է տաք ավազից։ Նրանց պոչը ունի համարյա նույն երկարությունը ինչ մարմինը։ Մորթին բաց գույնի է՝ սև պոչի ծայրով։ Չափսի փոքրությամբ աֆղանական աղվեսը զիջում է միայն ֆենեկ աղվեսին։ Աֆղանական աղվեսները ունեն մոտ 30 սմ մարմնի երկարություն, մոտ 30 սմ պոչի երկարություն և կշռում են մոտ 1,5 կիլոգրամ։

Աֆղանական աղվեսները թաթերի վրա չունեն մազածածկ, որը պաշտպանում է ավազի տաքությունից[3][4]։ Նրանց թաթերը ավելի նման են կատուների թաթերին և ճանկերը սուր են ու կոր[5]։ Նրանք շատ արագ վազում են և հավասարակշռությունը պահում են երկար պոչով։ Շատ լայն թռիչքներ են կատարում և կարող են ուղղահայաց ուղղությամբ մագլցել[6]։

Աֆղանական աղվեսը հանդիպում է Աֆղանստանի սարերում և տափասատաններում, Թուրքմենիստանում[7], Հյուսիսային Իրանում, Պակիստանում և Իսրայելում[8]։ Կարող է բնակվել նաև Օմանում, Եմենում, Հորդանանում Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսի որոշ հատվածներում (Սինայի թերակղզում)[9][10]։

ԲազմացումԽմբագրել

Սովորաբար աֆղանական աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 50-55 օր և ծնում են երկուսից չորս ձագուկ։ Ձագերը մորական կաթով սնվում են առաջին ութ շաբաթների ընթացքում և սեռապես հասունանում են 8-10 ամսականում։ Աֆղանական աղվեսները ապրում են մոտ 4-5 տարի, սակայն կարող են ապրել մինչև 10 տարի։

ՍննդառությունԽմբագրել

Աֆղանական աղվեսները ամենակեր են և հիմնականում սնվում են բուսական սննդով։ Նրանք բոլոր աղվեսների տեսակների միջից ամենաբուսակեր աղվեսներն են։ Բացի դրանից սնվում են նաև կենդանական սննդով՝ մանր կրծողներ և միջատներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Blanford's fox»։ Breeding Centre for Endangered Arabian Wildlife։ օգոստոսի 29, 2007։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2009-ին։ Վերցված է օգոստոսի 31, 2010 
  2. Don E. Wilson, DeeAnn M. Reeder (նոյեմբերի 16, 2005)։ Mammal species of the world: a taxonomic and geographic reference։ Smithsonian։ էջ 583։ ISBN 978-1-56098-217-3 
  3. Sillero-Zubiri, Claudio; Hoffman, Michael; and MacDonald David W. Canids: Foxes, Wolves, Jackals, and Dogs: Status Survey and Conservation Action Plan. Gland, Switzerland and Cambridge, UK: IUCN; 2004. p206
  4. Geffen, E., Hefner, R., Macdonald, D.W. and Ucko, M. 1992d. Morphological adaptations and seasonal weight changes in the Blanford’s fox, Vulpes cana. Journal of Arid Environments 23:287–292.
  5. IUCN/SSC Canid Specialist Group. Canids: Foxes, Wolves, Jackals, and Dogs – 2004 Status Survey and Conservation Action Plan Archived 30 October 2011 at the Wayback Machine.. Cambridge: IUCN/SSC Canid Specialist Group, 2004. p. 197.
  6. «Rare creature caught on camera in UAE after 17 years»։ Khaleej Times։ 2019-03-30։ Վերցված է 2019-03-31 
  7. «Blanford's fox Distribution»։ Breeding Centre for Endangered Arabian Wildlife։ մայիսի 13, 2004։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 16, 2008-ին։ Վերցված է օգոստոսի 31, 2010 
  8. GBIF sighting records Archived 5 November 2015 at the Wayback Machine.
  9. El-Alqamy, H.; Wacher, T. J.; Hamada, A.; Rashad, S. (2003), Camera Traps; A Non-invasive Sampling Technique to Redefine the Large Mammals Fauna of South Sinai, Cat Specialist Group, http://www.catsg.org/catsglib/recordetail.php?recordid=4442  Full Book-2003
  10. Llewellyn-Smith, R.E. (2000), A short note on Blanford's fox Vulpes cana in the mountains of Ras Al Khaimah, Tribulus  10.1:23–24

Արտաքին հղումներԽմբագրել