Աֆյոնքարահիսար (թուրք.՝ Afyonkarahisar), քաղաք է Թուրքիայում, Կենտրոնական Անատոլիական սարահարթի արևմտյան մասում, ծովի մակարդակից 1034 մ բարձրության վրա, Աքար գետի միջին հոսանքում։ Աֆյոնքարահիսարը համանուն մարզի վարչական կենտրոնն է, երկրի երկաթուղային և ճանապարհային կարևոր հանգույց։ Ունի հաշիշի հումքի մշակման գործարան, ցեմենտի և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակչությունը 160000 մարդ է, ըստ 2008 մարդահամարի։

Քաղաք
Աֆյոնքարահիսար
թուրք.՝ Afyonkarahisar
AfyonBurgberg.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլԱֆյոնքարահիսար
Մակերես1 417 կմ²
ԲԾՄ1021±1 մետր
Բնակչություն299 673 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3 և UTC+2
Փոստային ինդեքսներ03[1] և 03140[2]
Ավտոմոբիլային կոդ03
Պաշտոնական կայքafyon-bld.gov.tr (թուրքերեն)
##Աֆյոնքարահիսար (Թուրքիա)
Red pog.png

ՍտուգաբանությունԽմբագրել

Աֆյոնքարահիսարը գտնվում է սև փրփրաքարային ժայռի՝ Կալեի (200մ) ստորոտում, որի պատճառով էլ կոչվել է «քարահիսար» («Սև ժայռ»)։ Որպեսզի տարբերվի մյուս «քարահիսարներից» (Թուրքիայի տարածքում կա հինգ այլ «քարահիսար»), սրան տվել են Աֆյոնքարահիսար անունը՝ քաղաքի շրջակայքում աֆիոնի (ափիոն) մշակման և մեծագնման կենտրոն լինելու պատճառով։ Ավելի վաղ կոչվել է քարահիսար ի Սահիբ և Աֆիոնի Սև դղյակ։

Հայերը ԱֆյոնքարահիսարումԽմբագրել

Հայերը Աֆյոնքարահիսարում բնակվել են երեք դարից ավել, 16-րդ դարի վերջից մինչև Մեծ Եղեռնի օրերը։ 1914 թվականին Աֆյոնքարահիսարում 27000 մարդ էր բնակվում, որոնցից 8000-ը հայ[3]։ Ըստ այլ աղբյուրի 1915 թվականին հայերը 15000 էին, թուրքերի 45000-ի դիմաց[4]: Քաղաքում գործում էին երկու առաքելական (սուրբ Աստվածածին, սուրբ Թորոս) և մեկ բողոքական եկեղեցի, հայկական վեց վարժարան և մեկ մանկապարտեզ։ Հայերը քաղաքաբնակ էին՝ հիմնականում արհեստավորներ կամ առևտրականներ, շրջակա գյուղերում հայեր չէին ապրում։ Մի մասը զոհվել է 1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ, մյուսը 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ։

Քույր-քաղաքներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  1. https://web.archive.org/web/20200903063213/https://postakodu.ptt.gov.tr/
  2. http://postakodu.ptt.gov.tr/
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան
  4. Կ. Ա. Չերքեզյան «Աֆյոնքարահիսարի հայ գաղթօջախը» երևան 1986 թ.

Արտաքին հղումներԽմբագրել