Աքսել Վերներ

արգենտինացի ֆուտբոլիստ

Աքսել Վերներ (իսպ.՝ Axel Werner, փետրվարի 28, 1996(1996-02-28)[1], Rafaela), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ատլետիկո Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Հուեսկայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Աքսել Վերներ
Axel Werner
Վերները Ատլետիկո Մադրիդի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1996(1996-02-28)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Rafaela
Հասակ 192 սմ
Քաշ 86 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Հուեսկա
(վարձավճարով Ատլետիկո Մադրիդից)
Համար 1
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԱտլետիկո Ռաֆաելա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Արգենտինա Ատլետիկո Ռաֆաելա 11 (0)
2016-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 1 (0)
2016-2017   Արգենտինա Բոկա Խունիորս 2 (0)
2018-ներկա   Իսպանիա Հուեսկա 0 (0)
Ազգային հավաքական
2013 Արգենտինա Արգենտինա Մ17 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 14-ի, 2018

Ակումբային կարիերա Խմբագրել

Ատլետիկո Ռաֆաելա Խմբագրել

Վերները իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ատլետիկո Ռաֆաելայում[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 10-ին՝ Արգենտինայի գավաթի Դեպորտիվո Մերլոյի դեմ խաղում[4]։ Առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում[5]։ 2016 թվականի մարտից արգենտինացին դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Ատլետիկո Ռաֆաելայի կազմում Վերները անցկացրեց 11 հանդիպում՝ բաց թողելով 22 գնդակ։

Ատլետիկո Մադրիդ Խմբագրել

2016 թվականի օգոստոսի 20-ին Վերները 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[6][7][8], ինչից հետո 1 տարվա վարձավճարով միացավ Բոկա Խունիորսին[9][10]։ Իր դեբյուտը Բոկա Խունիորսի կազմում նշեց 2016 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[11]։ Նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև դեկտեմբերի 18-ին՝ Կոլոնի դեմ խաղում[12]։

Իր պաշտոնական դեբյուտը Ատլետիկո Մադրիդի կազմում Վերները նշեց 2018 թվականի մարտի 8-ին՝ Եվրոպայի Լիգայի Լոկոմոտիվի դեմ խաղում[13][14]։ Նա թիմի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև մարտի 15-ին՝ Լոկոմոտիվի դեմ պատասխանի դեմ խաղում[15]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում Վերները անցկացրեց ապրիլի 29-ին՝ խաղադաշտ դուրս գալով Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[16]։

2018 թվականի հուլիսի 11-ին Վերները 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Հուեսկա[17][18][19]։

Միջազգային կարիերա Խմբագրել

2013 թվականին Վերները Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[20]։ Նա մասնակցեց առաջնության միայն 1 հանդիպման՝ նոյեմբերի 8-ին խաղադաշտ դուրս գալով Շվեդիայի դեմ խաղում[21], որում Արգենտինան պարտվեց 4-1 հաշվով[22]։

2016 թվականի հուլիսի 1-ին Վերները հրավիրվեց Արգենտինայի օլիմպիական հավաքական՝ մասնակցելու 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին՝ փոխարինելու Ավգուստո Բատալիային[23], ով պետք է հանդես գար իր ակումբի կազմում։ Օլիմպիական խաղերի ժամանակ Վերները չանցկացրեց ոչ մի հանդիպում։

Կարիերայի վիճակագրություն Խմբագրել

Ակումբային վիճակագրություն Խմբագրել

2018 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Ռաֆաելա 2014–15 Պրիմերա Դիվիզիոն 2 0 2 0 4 0
2015–16 9 0 1 0 10 0
Ընդհանուր 11 0 3 0 0 0 14 0
Բոկա Խունիորս 2016–17 Պրիմերա Դիվիզիոն 2 0 3 0 0 0 5 0
Ատլետիկո Մադրիդ 2017–18 Լա Լիգա 1 0 0 0 2 0 3 0
Կարիերայի ընդհանուր 14 0 6 0 2 0 22 0

Նվաճումներ Խմբագրել

Ակումբային Խմբագրել

Բոկա Խունիորս

Ատլետիկո Մադրիդ

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Argentina - A. Werner - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  3. «Axel Werner: Who is Atletico's new goalkeeper? - MARCA English»։ MARCA English (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  4. «Atlético Rafaela vs. Deportivo Merlo - 10 August 2015 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  5. «Arsenal de Sarandí FC - Atlético de Rafaela, Oct 3, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  6. «Atletico Madrid complete signing of Argentina goalkeeping prodigy Axel Werner»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  7. «Atletico Madrid sign keeper Axel Werner»։ 2016-07-26։ Վերցված է 2018-04-18 
  8. «Atletico announces signing of Argentine goalkeeper Axel Werner - Hoy San Diego»։ www.sandiegouniontribune.com (en-US)։ Վերցված է 2018-04-18 
  9. «Club Atlético de Madrid - Agreement with Atlético Rafaela for the transfer of Axel Werner»։ Club Atlético de Madrid (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  10. IANS (2016-08-20)։ «Atletico announces signing of Argentine goalkeeper Axel Werner»։ Business Standard India։ Վերցված է 2018-04-18 
  11. «Club Atlético River Plate - Club Atlético Boca Juniors, Dec 11, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  12. «Club Atlético Boca Juniors - Club Atlético Colón, Dec 18, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  13. «Atlético Madrid - Lokomotiv Moscow, Mar 8, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  14. «Club Atlético de Madrid - Axel Werner makes his debut for Atlético de Madrid»։ Club Atlético de Madrid (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  15. «Lokomotiv Moscow - Atlético Madrid, Mar 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  16. «Deportivo Alavés - Atlético Madrid, Apr 29, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  17. «Club Atlético de Madrid - Axel Werner to join Huesca on a one-year loan»։ Club Atlético de Madrid (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14 
  18. «Atleti's Axel Werner joins Huesca | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2018-08-14 
  19. «Atletico Madrid loan Werner to Huesca»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-07-11։ Վերցված է 2018-08-14 
  20. «U-17: List of the 10 teams | CONMEBOL»։ www.conmebol.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  21. «Sweden U17 - Argentina U17, Nov 8, 2013 - 2013 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  22. «Sweden U17 vs. Argentina U17 - Reporte del Partido - 8 noviembre, 2013 - ESPN»։ ESPNdeportes.com։ Վերցված է 2018-04-18 
  23. Olé։ «Werner por Batalla»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է 2018-04-18 
  24. «Axel Werner»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-18 
  25. «Superliga 2016/2017 results, Football Argentina - FlashScore»։ www.flashscore.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  26. Bull J. J. (2018-05-16)։ «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-14 

Արտաքին հղումներ Խմբագրել