Աքիլլեոս (Ավրելիոս Աքիլլեոս, լատին․՝ Aurelius Achilleus, 3-րդ դար - 298, Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն), հռոմեական կայսր, ուզուրպատոր 297-298 թթ.: Ավրելիոս Աքիլլեոսը Եգիպտոսի կորրեկտոր էր։

Աքիլլեոս
Դիմանկար
Ծնվել է3-րդ դար
Մահացել է298
Մահվան վայրԱլեքսանդրիա, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պետական ծառայող և զինվոր
 Aurelius Achilleus Վիքիպահեստում
Լատինական պոետի մասին տես` Աքիլլեոս Սպոլետանոս

Շատ աղբյուրներ վկայում են, որ հենց Աքիլլեոսն է դրդել Դոմիցիոս Դոմիցիանոսին 297 թվականին ապստամբություն բարձրացնել Եգիպտոսում։ 297 թ. Դիոկղետիանոսն արշավում է ապստամբած Եգիպտոս և պաշարում Ալեքսանդրիան։ Դոմիցիոս Դոմիցիանոսը քաղաքի պաշտպանությունը հանձնարարում է Աքիլլեոսին, իսկ մահից առաջ՝ 297 թ. դեկտեմբերին, նշանակում նրան ժառանգորդ։ 298 թ. մարտին Ալեքսանդրիան հանձնվում է, և Աքիլլեոսը գերեվարվում ու մահապատժի է ենթարկվում Դիոկղետիանոսի հրամանով։

Գրականություն խմբագրել

  • Ավրելիոս Վիկտոր. Կեսարների մասին, 39.38.
  • Կեղծ-Ավրելիոս Վիկտոր. Հռոմեական կայսրերի կյանքի ու բարքի մասին, 39.3.
  • Հորդանոս. Getica, 110.