Աքեր մարզադաշտ
«Աքեր» (նորվ.՝ Aker), ֆուտբոլային մարզադաշտ Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեի Մոլդե քաղաքում։ Բացումը տեղի է ունեցել 1998 թվականի ապրիլի 18-ին։ Ունի 11800 հանդիսականի տարողունակություն։ Խաղադաշտի չափերը համապատասխանում են ֆուտբոլի եվրոպական չափանիշներին և կազմում է 105×68 մետր։ Հանդիսանում է Մոլդեֆուտբոլային ակումբի մարզադաշտը[1]։
Աքեր մարզադաշտ նորվ.՝ Aker | |
---|---|
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Մոլդե, Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքե |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված | 1998 թ. |
Բացված | 1998 թ.-ի ապրիլի 18 |
Ճարտարապետ | Kjell Kosberg? |
Սեփականատեր | Մոլդե |
Տարողություն | 11 800 |
Տնային թիմ | Մոլդե |
Դաշտի չափսեր | 105×68 |
Aker Stadion Վիքիպահեստում |
1998 թվականին տեղի ունեցած Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության «Մոլդե» - «Ռուսենբորգ» հանդիպումը մարզադաշտում դիտում էին շուրջ 13308 հանդիսական, ինչը համարվում է Աքերի համար ռեկորդ[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Մարզադաշտի էջը «Մոլդե» ՖԱ-ի կայքում: Արխիվացված 2016-11-15 Wayback Machine (նորվ.)
- Մարզադաշտի էջը stadiumdb.com կայքում: (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքեր մարզադաշտ» հոդվածին։ |