Յըլդըրըմ Աքբուլութ

թուրք քաղաքական գործիչ
(Վերահղված է Աքբուլթի Յըլդըրըմից)

Յըլդըրըմ Աքբուլութ (թուրքերեն՝ Yıldırım Akbulut, սեպտեմբերի 2, 1935(1935-09-02), Երզնկա, Թուրքիա - ապրիլի 14, 2021(2021-04-14)[1], Անկարա, Թուրքիա[1]), թուրք պետական և քաղաքական գործիչ, 1989 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 1991 թվականի հունիսի 23-ը՝ Թուրքիայի Հանրապետության վարչապետ[2]։

Յըլդըրըմ Աքբուլութ
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն
Կրթություն՝ Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1935(1935-09-02)
Ծննդավայր Երզնկա, Թուրքիա
Վախճանի օր ապրիլի 14, 2021(2021-04-14)[1] (85 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա[1]
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության անդամ։

Կենսագրություն խմբագրել

Յըլդըրըմ Աքբուլութն ծնվել է 1935 թվականի Սեպտեմբերի 2-ին Երզնկա քաղաքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը[3][4][5]։

Ընտրվել է որպես խորհրդարանի անդամ՝ Էրզինջանի մարզից։ Տուրգուտ Օզալի կառավարման տարիներին եղել է երկրի ներքին գործերի նախարարը (1984-87)։ 1987-1989 թվականներին եղել է Թուրքիայի գերագույն ազգային ժողովի սպիկերը։

Տուրգուտ Օզալի նախագահ ընտրվելուց հետո Յըլդըրըմ Աքբուլութն 1989 թվականին դարձել է Թուրքիայի նոր վարչապետը և «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։

1991 թվականին կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մեսութ Յըլմազը, այն բանից հետո, երբ Աքբուլութն հրաժարական է տվել հօգուտ Յըլմազի։ 1999-2000 թվականներին ևս եղել է ԹԳԱԺ-ի սպիկերը։

2000 թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում։ Առաջին փուլում նա հավաքել է 10 % ձայն, իսկ երկրորդում՝ 16 %:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Eski başbakanlardan Yıldırım Akbulut hayatını kaybetti (тур.) — 2021.
  2. «Յըլդըրըմ Աքբուլութի կենսագրությունը». www.biyografi.info. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  3. Sanal, Türker (1995). Türkiye Cumhuriyeti ve 50 Hükümeti (Turkish). Sim Yayın. էջ 51. ISBN 978-9759544010. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Arol, Ender (1990). Hayret ki Başbakan (Turkish). Boyut Yayınevi. էջ 88. ISBN 978-9755080222. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Yıldırım Akbulut». Yeni Rehber Ansiklopedisi (Turkish). Vol. 20. Türkiye Gazetesi. էջ 239.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)