Ացիլում, օրգանական միացությունների մեջ ջրածնի ատոմը ացիլ՝ R–СО– խմբով տեղակալելու ռեակցիա։ Ացիլուման մասնավոր դեպք է ացետիլացումը (օրգ․ միացությունների մոլեկուլներում ջրածնի ատոմը փոխարինում են ացետիլ՝ СНз–СО– խմբով)։ Ացիլվում են սպիրտները, թիոսպիրտները, ամինները, ֆենոլները, արոմատիկ ածխաջրածինները ևն։ Ացիլումով ստացվում են շատ արժեքավոր միացություններ, օրինակ՝ ացետիլցելյուլոզ, ասպիրին և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png