Արևշատ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ (այլ կիրառումներ)

Արևշատ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն արև և շատ բառերից։ Նշանակում է «կյանքը երկար»։ Կիրառվել է 14-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Արևշատյան ազգանունը։ Հակադիրն ու համանիշն է Շատարև[2]։

Արևշատ
Արևշատ
Տեսակարական անձնանուն
Նշանակությունկյանքը երկար
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Արևշատ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Արևշա(տ), միայնակյաց, ով իր ունեցած Ճառընտրի օրինակը տվեց Գրիգորիս գրչին արտագրելու համար, Երզնկա, 1343 թ.[3]:
  • Արևշատ, որդի Գրիգորի և եղբայր Ջահանշայի, ով սպանվել է Ղզլպաշի ձեռքով։ Հիշատակված է 1613 թվականին[4]։
  • Արևշատ Ավագյան, հայ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970-ից, Հայաստանի նկարիչների և լրագրողների միության անդամ (ծնվ. 1940)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 273 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Վենետիկ, Բ․ 176
  4. Տաշեան, Ցուց․, 584 ա