Արևմտյան Հայաստան պետության դրոշ
Արևմտյան Հայաստանի դրոշը, Արևմտյան Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Այն սահմանված է Արևմտյան Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի օրենքով։ «ԱՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 14-ին[1]։
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Արևմտյան Հայաստան Պետություն |
Հաստատված | հոկտեմբեր 5, 2014 |
Կարգախոս | Հայը հայի համար |
Այլ տարրեր | հարաբերությունը 1:2 Կապույտ Մուգ կապույտ Նարնջագույն Սպիտակ |
Օգտագործում | պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Հեղինակային կոլեկտիվ | |
ԱՀՎԿ |
Ներկա որոշումը ընդունվել է 2014 թվականի հոկտեմբերի 5-ին և վավերացվել է ԱՀ ԱԺ ի կողմից 2015 թվականի փետրվար 4-ին։
Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթության բնօրրան։ Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։ Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը։ Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը։ Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։
Կառուցվածք խմբագրել
Դրոշը քառագույն է։ Կենտրոնում երկու խորհրդանշաններն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության ութաթեւ նշանը։ Ութանկյան չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս ուղղությամբ։ Մուգ կապույտը երիզված է ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են։ Կազմված է կապույտ, մուգ կապույտ և նարնջագույն գույներից։ Լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները այսպիսին են։
Գունային սխեմա | Կապույտ | Մուգ կապույտ | Նարնջագույն | Սպիտակ |
---|---|---|---|---|
Pantone | 485 | 286 | 1235 | |
CMYK | 0-100-100-0 | 100-80-0-0 | 0-35-100-0 | |
RGB | 217-0-18 | 0-51-160 | 242-168-0 | |
HEX | #0000FF | #0033A0 | #F2A800 | #FFFFFF |
Պատմություն խմբագրել
Դրոշի նախագծը, նախնական գունանկարը և գաղափարաբանությունը Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական Հանձնախումբի հաստատման ներկայացրեց Ա․ Մկրտչյանը։ Դրոշը հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Ա․Աբրահամյանի կողմից։ Երկրորդ որոշումը կայացրել է Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, հաստատված Վարչապետ Ա․ Մկրտչյանի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 5-ին։ Որոշման մեջ նշված է՝,
Կառավարության որոշումը վավերացվել է ԱՀ ԱԺ ի կողմից։ ՈՐՈՇՈՒՄ, Արեւմտեան Հայաստանի Պետության դրոշի գունաբաժանման և չափերի մասին 2015,փետրվարի 4։ Ավանդազրույցը ասում է,որ Տիգրան Մեծի մատանին ուներ նման պատկեր։ Ըստ ավանդույթի Տիգրան Մեծի մատանու ութանկյունների պատկերը հավերժության նշանով փորագրված է Հալեպի և Դիարբեքիրի կամ Տիգրանակերտի բերդերի պատերի վրա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի որոշումը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- В Турции возмутились, увидев Западную Армению на карте от НТВ
- Утвержден флаг Западной Армении
- Правительство Западной Армении: цели и задачи
- Թուրքիայում դժգոհ են ռուսական եթերով ցուցադրված Արևմտյան Հայաստանի քարտեզից
- ՈՐՈՇՈՒՄ, Արեւմտեան Հայաստանի Պետության դրոշի գունաբաժանման և չափերի մասին,2015 փետրվարի 4