Հին Արևելյան փիլիսոփայություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հին արևելյան փիլիսոփայություն - արտահայտությամբ նշանակվում է փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջականությունը, որը ձևավորվել և զարգացել է Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Եգիպտոսում, Միջագետքում և Իրանում։
Ծագում
խմբագրելՄիջին Արևելքի երկերները, Չինաստանը, Հնդկաստանը մարդկային քաղաքակրության հնագույն օրրաններից են, որտեղ ստեղծվել է բարձր զարգացած մշակույթ։ Հին Արևելյան փիլիսոփայության առանձնահատկություններից մեկն այն է, որ ի տարբերություն օրինակ անտիկ հունական փիլիսոփայության այն չկարողացավ դուրս գալ կրոնադիցաբանական աշխարհայացքի շրջանակներից։
Փիլիսոփայական միտքը արևելքում
խմբագրելԳերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը կարծիք է հայտնում, որ արևելքում փիլիսոփայական միտք չէր կրող առաջանալ այն պատճառով, որ այդ երկրներում չկար ոչ մտքի և ոչ էլ քաղաքական ազատություն։ Փիլիսոփայությունը ծագում և զարգանում է այնտեղ և այն այն դեպքում, եթե քաղաքական բարենպաստ պայմաններ են ստեղծվում մտքի ազատ ինքնադրսևորման համար։ Հակադրվելով այս տեսակետին՝ ասիակենտրոն կամ արևելակենտրոն տեսության կողմնակիցները պնդում են, որ իսկական փիլիսոփայությունը ծագել է արևելքում, որ արևմտյան փիլիսոփայությունը զարգացել է միակողմանիորեն՝ վերածվելով գիտականակերպ տեսության։
Արևելյան փիլիսոփայության բնույթը
խմբագրելԵթե արևմտյան փիլիսոփայությանը բնորոշ են ռացիոնալիստականությունը, հասկացականությունը, ապա արևելյանին՝ պատկերավորությունը, կրոնամիստակականությունը, հայեցողականությունը։