Արևելյան Թիմորի զինված ուժեր

Արևելյան Թիմորի զինված ուժերը (պորտ.՝ Forças de Defesa de Timor Leste, տետուն լեզվով՝ Forcas Defesa Timor Lorosae, բառացի՝ «Արևելաթիմորյան պաշտպանության ուժեր», հաճախ կոչվում են նաև «F-FDTL», որտեղ առաջին F տառը նշանակում է «Ֆալինթիլ»՝ երկրի անկախության համար պայքարող «Ֆրետիլին» կուսակցության զինված թևը), զինված ստորաբաժանումների ամբողջություն, որը պատասխանատու է Արևելյան Թիմորի պաշտպանության համար։ F-FDTL-ը ստեղծվել է 2001 թվականի փետրվարին և կազմված է երկու ոչ մեծ հետևակային գումարտակից, մի քանի ռազմածովային միավորից և մի քանի օժանդակ ստորաբաժանումներից[1][2]։

Արևելյան Թիմորի զինված ուժեր

Զինանշան

Դրոշ
Տեսակզինված ուժեր
Երկիր Արևելյան Թիմոր
Հիմնադրված է2001
Գլխավոր շտաբԴիլի, Արևելյան Թիմոր
 Military of East Timor Վիքիպահեստում
Արևելյան Թիմորի քարտեզը
F-FDTL
«Ֆալինտիլի» վետերանները

Խնդիրներ խմբագրել

F-FDTL-ի հիմնական խնդիրն է՝ արտաքին ռազմական սպառնալիքներից պաշտպանել Արևելյան Թիմորը։ Այն նաև խնդիր ունի պահպանելու ներքին անվտանգությունը, ինչը կատարում է Արևելյան Թիմորի ազգային ոստիկանության՝ ԱԹԱՈ (PNTL) հետ համատեղ։ Այդ խաչաձևումը հանգեցրել է նշված երկու ուժերի միջև լարվածության, որը նաև սրվել է F-FDTL-ի շարքերում ցածր բարոյական ոգու և կարգապահության բացակայության պատճառով։

Պատմություն խմբագրել

Մինչև անկախությունը խմբագրել

Արևելյան Թիմորի զինված ուժերի կազմավորումը խմբագրել

2006 թվականի ճգնաժամը խմբագրել

F-FDTL-ում խնդիրներն առաջին պլան են մղվել 2006 թվականին, երբ նրա անձնակազմի գրեթե կեսը հրաժարական է տվել ընդդեմ խտրականության և ծառայության վատ պայմանների կատարված բողոքներից հետո։

Բանակաշինության պլաններ խմբագրել

 
Դարպասը դեպի Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի Նիկոլաու Լոբատտոի անվան ուսումնական կենտրոն, Մետինարոյի մերձակայքում

2006 թվականի ճգնաժամին հաջորդած հրաժարականները նպաստեցին թե՛ F-FDTL-ի և թե՛ PNTL-ի ընդհանուր քայքայմանը և նույն տարվա մայիսին հարկադրեցին կառավարությանը՝ խնդրելու երկիր մտցնել օտարերկրյա խաղաղարարներ՝ անվտանգության վերականգնման համար։ F-FDTL-ը ներկայումս վերականգնվել է՝ շնորհիվ օտարերկրյա օգնության, մշակվել է այդ զինված ուժերի զարգացման երկարաժամկետ պլան։

Հրամանատարական կարգավորումներ խմբագրել

 
Գեներալ-մայոր Լերե Անան Թիմորը 2012 թվականին

Արևելյան Թիմորի սահմանադրությունը սահմանում է, որ երկրի նախագահը պաշտպանական ուժերի գերագույն հրամանատարն է և իրավունք ու իշխանություն ունի նշանակելու Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի հրամանատարին և գլխավոր շտաբի պետին։ Արևելյան Թիմորի Նախարարների խորհուրդը և Ազգային ժողովը պատասխանատու են F-FDTL-ի ֆինանսավորման և Արևելյան Թիմորի անվտանգության քաղաքականության սահմանման համար[3]։ Ներկայումս Արևելյան Թիմորի Պաշտպանության և անվտանգության նախարար է հանդիսանում Ցիրիլիո Ժոզե Կրիստոբալը (պորտ.՝ Cirilo José Cristovão), իսկ Պաշտպանության պետական քարտուղարն է հանդիսանում Ժուլիո Թոմաս Պինտոն (պորտ.՝ Julio Tomas Pinto)։ Երկուսն էլ այս պաշտոններին անցնելու պաշտոնական երդմնակալությունն անցել են 2012 թվականի օգոստոսի 8-ն[4]։

Կազմակերպչական կառուցվածք խմբագրել

Ցամաքային զորքեր խմբագրել

  F-FDTL-ի զինվորներըը ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի 2009 թվականի հոկտեմբերի 17-ի զորավարժության ժամանակ։

Ծովուժ խմբագրել

  Արևելյան Թիմորի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ Ամերիկյան զինվորականների գլխավորությամբ։

Ռազմական կոչումները և ենթակարգություն խմբագրել

Արևելյան Թիմորի զինված ուժերի՝ F-FDTL-ի ռազմական կոչումների համակարգը և ենթակարգությունը գրեթե նույնն են, ինչ Պորտուգալիայի դասական ռազմական կոչումների համակարգը և ենթակարգությունը։ Ստորև բերված է Արևելյան Թիմորի զինված ուժերի ռազմական կոչումների համակարգը՝ աղյուսակի տեսքով։

Բանակ (ցամաքային զորքեր) Ծովուժ (ռազմածովային նավատորմ)
Սպաներ Ռազմական սերժանտներ Բանակային շարքայիններ՝ զինվորներ Սպաներ Ծովային սերժանտներ Ծովային շարքայիններ՝ նավաստիներ
Գեներալ-մայոր Սերժանտ-մայոր Կապրալ-ենթասպա Նավապետ-տեղակալ (կապիտան-լեյտենանտ) Սերժանտ-մայոր Կապրալ
Բրիգադիր Սերժանտ-ավագ Առաջին կապրալ Առաջին տեղակալ (Առաջին լեյտենանտ) Ավագ սերժանտ Առաջին նավազ
Գնդապետ Սերժանտ-ադյուտանտ Երկրորդ կապրալ Երկրորդ տեղակալ (Երկրորդ լեյտենանտ) Սերժանտ-ադյուտանտ Երկրորդ նավազ
Փոխգնդապետ Առաջին սերժանտ Զինվոր Գարդեմարին Առաջին սերժանտ Գրումետե
Մայոր Երկրորդ սերժանտ Ասպիրանտ Երկրորդ սերժանտ
Կապիտան Ֆուրիել Առաջին ենթասերժանտ
Տեղակալ (Լեյտենանտ) Երկրորդ ֆուրիել Երկրորդ ենթասերժանտ
Ալֆերաս
Ասպիրանտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Cita libro
  2. Կաղապար:Cita libro
  3. Rees (2004), pp. 7–9
  4. «TMR swears in the new cabinet ministers». Press release. Office of the President. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Թիմորի զինված ուժեր» հոդվածին։