Արևածաղիկ (Գուստավ Կլիմտ)
«Արևածաղիկ» (գերմ.՝ Die Sonnenblume), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի բնանկար։ Համարվում է նկարչի՝ բնությանը նվիրված գործերից ամենաքնարականը[3]։ Նկարիչը խստորեն տարանջատել է դիմանկարչության և բնանկարչության ժանրերը, ուստի անձնավորված «Արևածաղիկը» նկարչի արվեստում ժանրերի միախառնման ամենավառ օրինակն է[4]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ |
տարի | 1900[1] |
բարձրություն | 110 սանտիմետր[2] |
լայնություն | 110 սանտիմետր[2] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Upper Belvedere?[2] |
հավաքածու | Բելվեդերի պատկերասրահ[2] |
հիմնական թեմա | H. annuus? |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելՈսկեշող ցոլքերով պատված «Արևածաղիկը» ստեղծվել է նկարչի «ոսկե շրջանի» մայրամուտին՝ 1908 թվականին՝ հատուկ Վիեննայի գեղարվեստական ցուցահանդեսի համար[5], որտեղ այն ցուցադրվել է դեռևս անավարտ «Համբույր» և «Ոսկե Ադել» ստեղծագործությունների հետ։ 1909 թվականին «Արևածաղիկը» ցուցադրվել է Մյունխենի 10-րդ միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում, 1910 թվականին ցուցադրվել է Վենետիկի 9-րդ բիենալեում, 1914 թվականին ցուցադրվել է Պրահայում՝ նկարիչների չեխ-գերմանական միության ցուցահանդեսում[3]։
Մինչև 1912 թվականը բնանկարը պատկանել է պղնձաձուլական մագնատ Կառլ Վիտգենշտեյնին, այնուհետև նկարը ձեռք է բերել շինարարական խորհրդատու Հենրիխ Մայերը, ապա այն դարձել է Պարցար ամուսինների սեփականությունը։ 2012 թվականին Պարցարների որդին՝ հավաքորդ Պետեր Պարցարը, իր ծնողների կտակի հմաձայն՝ «Արևածաղիկը» նվիրել է Բելվեդեր պատկերասրահին՝ Կլիմտի մեկ այլ՝ «Ընտանիք» ստեղծագործության հետ[6]։
Նկարագրություն
խմբագրելԿլիմտը նկարի առջևի ֆոնի ծաղկափթիթ գորգի վրա՝ ծաղիկների վերամբարձ պատվանդանին, պատկերել է արևածաղիկը, որը զբաղեցնում է նկարի ողջ կենտրոնական հատվածը։ Նկարը մոտիկց դիտելիս նկարի ետին պլանը արևածաղկին լրացուցիչ խորհրդավորություն է հաղորդում։ Բացի անսովոր կոմպոզիցիայից՝ Կլիմտը կիրառում է իր համար նոր գեղանկարչական հնարք․ հագեցած կանաչ և կարմիր երանգների մուգ ներկերը ծածկում են մեկը մյուսին, իսկ ծաղիկները նկարվել են ոչ թե ձեռքի մեկ հպումով, այլ մի քանի վրձնահարվածներով[7]։ Գեղարվեստական քննադատ Լյուդվիգ Խևեշին հիացմունքով է նկարագրում «մարդեղենացած» «Արևածաղիկը»։
Հասարակ արևածաղիկը, որին Կլիմտը պատկերել է ծաղկային խառնաշփոթի մեջ, կանգնած է ինչպես սիրահար փերի, որի կանաչա-մոխրագույն հանդերձները թափվում են սիրատենչ դողդոջյունով[8]։ Արևածաղկի մթամած դեմքը այնքան խորհրդավոր է բաց դեղնաոսկեգույն ճաճանչներով ծաղկաթերթերի մեջ։ Այն իր մեջ ինչ-որ առեղծվածային, կարելի է ասել, տիեզերական գաղտնիք է պահում։ Բնության մեջ ինչ-որ նոր բան է տեղի ունենում, երբ հայտնվում է Կլիմտը[9][10]։ |
Արևածաղկի կանացի կերպարը հիշեցնում է նկարչի ընկերուհուն՝ Էմիլիա Ֆլյոգեին, ում Կլիմտը նվիրել է նկարների շարք, որտեղ գեղեցկուհին պատկերվել է սեփական ձևվածքի շքեղ շրջազգեստներով։ Նկարները ստեղծել են Լիտցլբերգում՝ 1906 թվականին[3][11][7]։
Արևածաղիկները գեղանկարչության մեջ
խմբագրելԿիմտը ծանոթ է եղել Վան Գոգի «Արևածաղիկներին», որը ցուցադրվել է 1903 թվականին Վիեննական սեցեսսիոնի կազմակերպած իմպրեսիոնիստների ցուցահանդեսին։ Եթե Վան Գոգին հետաքրքրել են թառամող ծաղիկների փոփոխությունները, ապա Կլիմտն իր «ոսկե շրջանի» բարձունքում գեղանկարչական խճանկարի տեխնիկայով ոսկեգույն ֆոնի վրա ստեղծել է հպարտ արևածաղկի փառահեղ պատկերը՝ համահունչ իր ստեղծած կանացի շքեղ դիմանկարներին։ Կիմտի «Արևածաղկի» ազդեցությամբ երիտասարդ Էգոն Շիլեն 1909 թվականին ստեղծել է իր մարդակերպ «Արևածաղիկը», որտեղ արևածաղկի կլիմտյան փառահեղ պաթոսն իր տեղը զիջել է թառամած անհուսությանը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://digital.belvedere.at/objects/21865/sonnenblume
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://digital.belvedere.at/objects/21865/sonnenblume
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Horncastle/Weidinger, 2018, Das wilde Kabinett
- ↑ Фонд Климта: Die solitäre Sonnenblume und ein prachtvoller Bauerngarten(գերմ.)
- ↑ Фонд Климта: Klimts Werke auf der «Kunstschau Wien»(գերմ.)
- ↑ Der Standard: Sammler vererbt Bilder: Klimt für alle(գերմ.)
- ↑ 7,0 7,1 Natter, 2019
- ↑ В немецком языке գերմ.՝ Sonnenblume — „подсолнечник, подсолнух“ — существительное женского рода.
- ↑ Hevesi, Ludwig: Altkunst — Neukunst. Wien 1894—1908, Wien 1909, S. 319.
- ↑ Horncastle/Weidinger, 2018, Auf dem Land um 1900
- ↑ Н. Колесникович, 2015
Գրականություն
խմբագրել- Колесникович Н. В цвету и цвете // Густав Климт. — М.: Эксмо, 2015. — С. 64—65. — 96 с. — (Художник в 100 картинах). — ISBN 978-5-699-75704-6
- Mona Horncastle, Вайдингер, Альфред Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528
- Наттер, Тобиас Die Landschaften: Eine re-konstruierte Natur // Gustav Klimt. Zeichnungen und Gemälde. — Köln: Taschen, 2019. — S. 394. — 663 S. — ISBN 978-3-8365-6287-4