Արքայորդի (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձու

«Արքայորդի» (ռուս.՝ Царевич), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1912 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[4]։

Արքայորդի
Ստեղծման թնական1912
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան, Արմանդ Համմեր և Լիլիան Թոմաս Պրաթ
ՀավաքածուՎիրջինիայի կերպարվեստի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, Լաջվարդ, ալմաստ, պլատին, ջրաներկ և Փղոսկր
Բարձրություն125 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Արքայորդի» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[5][6] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ

Դիզայն խմբագրել

«Արքայորդի» ոսկերչական ձուն պատրաստված է Լյուդովիկոս XV-ի ոճով[7]։ Այն ստեղծված է լազուրիտից։ Զարդարված է ոսկե նախշերով, Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագրով և ստեղծման տարեթվով[3]։ Ոսկերչական ձվի պատրաստման համար օգտագործվել են հետևյալ նյութերը՝ ոսկի, լազուրիտ, ադամանդ, պլատին, ջրաներկ, փղոսկր[8]։

 
Ձվի անակնկալ

Անակնկալ խմբագրել

«Արքայորդի» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Ռուսական կայսրության զինանշանն է՝ պլատինե ադամանդակուռ երկգլխանի արծիվը՝ պսակված կայսերական թագով[7]։ Անակնկալի վրա տեղադրված է 2000 ադամանդ[9]։ Կենտրոնում՝ արծվի կրծքին արքայազն Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովի դիմանկարն է[1]։ Անակնկալի ստեղծման համար օգտագործվել են՝ պլատին, լազուրիտ, ադամանդ, ջրաներկ, փղոսկր։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1912 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1930 թվականին ձուն վաճառում են Արմանդ Համմերին[8], որը ձուն տեղափոխում է Նյու Յորք։ 1933 թվականին «Արքայորդի» կայսերական ոսկերչական ձուն գնում է Լիլիան Թոմաս Պրատ Ֆրեդերիկսբուրգը[10]՝ General Motors ընկերության սեփականատիրոջ կինը։ 1947 թվականին[9], ըստ վերջինիս կտակի, ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին, ուր ցայսօր էլ մշտական ցուցադրության է ներկայացված հանրության համար[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  3. 3,0 3,1 «Царевич - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Matt & Andrej Koymasky - Fabergé Czarevich Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  5. 5,0 5,1 «Imperial Tsarevich Easter Egg (Primary Title) - (47.20.34)». Virginia Museum of Fine Arts | (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  6. Gorbutovichwrote, 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00. «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 «Яйцо Царевич Фаберже 1912». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  8. 8,0 8,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  9. 9,0 9,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  10. Bunyan, Dr Marcus. «Fabergé | Art Blart» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել