Արքայապսակ

բույսերի ցեղ
Արքայածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Արքայածաղիկ (Fritillaria)
L., 1753

Արքայապսակ (լատին․՝ Fritillaria), շահպսակ, արքունի կակաչ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արքայապսակ դեղին (F. lutea), արքայապսակ կովկասյան (F. caucasica), արքայապսակ հայկական (F. armena), {{bt-armlat|արքայապսակ քրդական|F. kurdica)։

Ձևաբանություն խմբագրել

Սոխուկավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 20-25 սմ է։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ կրկնակի, սպիտակավուն, ոսկեդեղնավուն, մանուշակագույն, մուգ ծիրանագույն, հոտավետ։ Ծաղկում է մարտ-մայիսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, տափակ, դարչնագույն։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին, նոսրատառներում, մարգագետիններում, թփուտներում և այլն։

Դեղին արքայապսակը հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի վերին լեռնային և ալպյան գոտիների մարգագետիններում։ Ծաղիկները դեղին են, խոշոր։ Քրդական արքայապսակը հանդիպում է Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի միջին լեռնային գոտու խճաքարային և ավազոտ լանջերին, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայապսակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայապսակ» հոդվածին։