Արքայական հրեշտակ

ձկների տեսակ

Արքայական հրեշտակ[1], արքայական ձուկ-հրեշտակ[2] (լատին․՝ Pygoplites diacanthus), արևադարձային ծովային ձուկ ձուկ-հրեշտակների ընտանիքից։ Pygoplites ցեղի միակ տեսակը։

Արքայական հրեշտակ
Արքայական հրեշտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Պերկեսազգիներ
Ընտանիք ձուկ-հրեշտակներ
Ցեղ Pygoplites
Տեսակ P. diacanthus
Լատիներեն անվանում
Pygoplites diacanthus
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Արքայական հրեշտակի երկարությունը 10-25 սմ է։ Մարմինը դեղին է՝ ուղղահայաց սպիտակակապտավուն, ծայրերը մուգ զոլերով։ Մեջքային լողակի հետին մասը մուգ կապույտ է՝ բազմաթիվ կապույտ կետերով։ Սեռական երկձևությունն արտահայտված չէ։ Կյանքի տևողությունը՝ մինչև 15 տարի[3]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կարմիր ծովում, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում և Տահիտիի մոտակայքում։ Ավստրալիայի հյուսիսարևելյան ափի Մեծ Արգելախութում այն ամենահաճախ հանդիպող ձուկ-հրեշտակն է։ Ձկներն ապրում են 1-50 մ, հաճախ՝ 10-20 մ խորությունում՝ կորալյան խիտ բուսականություն և ապաստարաններ ունեցող վայրերում։

Կենսակերպ խմբագրել

Ձկները հաճախ մենակյաց են, սակայն երբեմն ապրում են և զույգերով։ Նրանք միշտ շարժման մեջ են․ սնունդ հայթայթելու համար քարանձավներն ու արգելախութերն են «խուզարկում»։

Սնունդ խմբագրել

Արքայական հրեշտակը սնվում է միայն սպունգներով և ascidiacea-ներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Систематический список позвоночных животных в зоологических коллекциях на 01.01.2006 // Андреева Т. Ф., Вершинина Т. А., Карпов Н. В., Кузьмина Л. В., Остапенко В. А., Шевелёва В. П. Информационный сборник Евроазиатской региональной ассоциации зоопарков и аквариумов. Вып. 25. Межвед. сбор. науч. и науч.-метод. тр. / Под ред. В. В. Спицина. — М.: Московский зоопарк, 2006. — С. 184. — 500 с. — ISBN 978-5-904012-09-0
  2. "Пятиязычный словарь названий животных. Рыбы", стр․ 298
  3. FishBase: Pygoplites diacanthus

Գրականություն խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական հրեշտակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական հրեշտակ» հոդվածին։