Արփի (երգչուհի)
Արփինե Գագիկի Շահնուբարյան (օգոստոսի 2, 1982, Խնձորեսկ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թարգմանչուհի, երգչուհի, առավել հայտնի է Արփի և R.P բեմական անվամբ[1]։
Արփի | |
---|---|
Բնօրինակ անուն | Արփինե Շահնուբարյան |
Ծնվել է | օգոստոսի 2, 1982 (42 տարեկան) Խնձորեսկ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | երգչուհի և թարգմանչուհի |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ամուսին | Ալբերտ Հովհաննիսյան |
Կենսագրություն
խմբագրելԱրփինե Շահնուբարյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 2-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Ավարտել է յոթնամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, իսկ հետո ուսանել է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժնում։ Հայաստանում, Էստոնիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ 2004 թվականից որպես թարգմանիչ աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում և ամսագրերում։ 2007 թվականին Արփին թողարկել է «Կապույտ թռչուն» իր առաջին հիթը և արժանացել «Տարվա հայտնություն» անվանակարգին։ 2011 թվականին, որպես բեք-վոկալ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ 2008 թվականից հանդես է գալիս «Հայվեյ» խմբի կազմում, որի հետ մասնակցել է մի շարք երաժշտական փառատոների, ելույթ ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերում։
Ընտանիք
խմբագրելԱրփին ամուսնացած է թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանի հետ[2], ամուսիններն ունեն երկու երեխա՝ աղջիկ և տղա[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mediamax. «Արփիի գանձերը եւ ուրախության արցունքները». Bravo.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ խոսնակ, Մամուլի. «R.P. «ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ»». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Ծնվել է Արփիի երկրորդ երեխան. ծնողները նրան խորհրդանշական անուն են տվել». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.