Արցապ կամավորական ջոկատ

Արցապ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Կապանի, Շամշադինի շրջանՏավուշի (Այգեպար, Ոսկեպար) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Չափար, Նարեշտար, Թալիշ, Քաջավան, Ջանյաթաղ, Կարմիրավան, Մարաղա, Լենինավան, Մաղավուզ), Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Քաշաթաղիի (Ղոչազ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Մարտակերտ քաղաքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Յա․ Մելքոնյան։

Արցապ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱրծափ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։