Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Պատարա, Ասկերանի շրջան)

Արցախյան ազատամարտի հուշահամալիր, 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան պատերազմում հայկական կողմից զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում[1][2][3]։

Արցախյան ազատամարտի հուշահամալիր
Պատարա գյուղի Արցախյան ազատամարտի հուշահամալիրը 2021 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր
Երկիր Ադրբեջան
ՔաղաքՊատարա
ԲնակավայրԽոջալուի շրջան
 First Nagorno-Karabakh War Memorial (Badara) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, որը 1991 թվականին վերաճեց լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արցախյան պատերազմին Պատարա գյուղից մասնակցել է 155 մարդ, որոնցից 22-ը զոհվել են մարտական գործողությունների ընթացքում։

22 ազատամարտիկների հիշատակը հավերժացնելու նպատակով 2013 թվականին Պատարա գյուղի մուտքի մոտ՝ գլխավոր ճանապարհի եզրին, կառուցվեց Արցախյան ազատամարտի հուշահամալիրը[1][2][3]։

Կառուցող և հովանավորներ խմբագրել

Արցախյան ազատամարտի հուշահամալիրի նախագծող-ճարտարապետն է Վլադիմիր Սարգսյանը։ Շինարարական աշխատանքները հովանավորել և աջակցել են ծնունդով Պատարայից Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, Ալեքսանդր Մուսայելյանը, Գերասիմ Բարսեղյանը և Արցախի ազատամարտիկների միությունը[1]։

Բացման արարողություն խմբագրել

Հուշահամալիրի բացման արարողությանը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 20-ին, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ[1][2][3]։

Հուշահամալիրի նկարագիր խմբագրել

 
Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ջարդերի, Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան, որը կազմում է հուշահամալիրի մաս
 
Արցախյան ազատամարտի հուշահամալիրի տարածքում տեղադրված տուֆակերտ խաչքար
 
Արցախյան ազատամարտի հուշահամալիրի տարածքում տեղադրված արծվի բազալտե արձան
 
Արցախյան ազատամարտի հուշահամալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար
 
Արցախյան ազատամարտի հուշահամալիրի տարածքում տեղադրված Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված խաչքար
 
Արցախյան ազատամարտի հուշահամալիրի տարածքում տեղադրված Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքար

Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրը կառուցված է Պատարա մտնող ճանապարհի եզրից փոքր ինչ բարձր գտնվող բլրի վրա։ Գլխավոր կառույցը կիսաշրջանաձև պատն է, որի վերջում տեղադրված է մեծ խաչքար։ Պատի վրա տեղադրված են 22 ազատամարտիկների նկարներ, ներքևում՝ առանձին քարե սալիկի վրա գրված նրանց անունները։ Հուշահամալիրի մաս է կազմում նաև բազալտից քանդակված արծվի մեծադիր արձանը, Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ջարդերի և Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշաքարերը։

Հուշահամալիրում տեղադրված են հետևյալ ազատամարտիկների ու զինծառայողների հուշաքարերը[4]՝

ԱԱՀ Ծննդյան թվական, վայր Մահվան թվական, վայր Լուսանկար
Իսրայելյան Ռուբեն Հրանտի 26.12.1957թ․, Պատարա 25.08.1989թ․  
Ավանեսյան Վալերի Մելիքի 20.06.1955թ․ Պատարա 23.12.1991թ․  
Առստամյան Ռադիկ Ջալալի 10.05.1956թ․ Պատարա 01.02.1992թ․  
Մնացականյան Վալերիկ Վլադիմիրի 13.01.1961թ․ Պատարա 01.04.1992թ․ Քարագլուխ  
Պետրոսյան Սանասար Արամայիսի 20.08.1968թ․ Պատարա 19.09.1992թ․ Խնձրիստան  
Դավթյան Գավրուշ Բենիկի 16.05.1960թ․ Պատարա 23.06.1992թ․ Բերձոր  
Աբրահամյան Արարատ Շահենի 01.12.1959թ․ Պատարա 23.06.1992թ․ Բերձոր  
Դանիելյան Դարիկո Դանիելի 31.01.1945թ․ Աստղաշեն 26.06.1992թ․ Քարագլուխ  
Հարությունյան Հրաչիկ Երվանդի 13.02.1957թ․ Պատարա 25.08.1993թ․  
Գրիգորյան Արթուր Մանվելի 02․12․1964թ․ Պատարա 25․08․1993թ․  
Թևոսյան Հրանտիկ Ջալալի 01.01.1951թ․ Պատարա 19.01.1994թ․ Հորադիզ  
Բարխուդարյան Ալբերտ Ալեքսանդրի 19.07.1966թ․ Պատարա 06.03.1994թ․ Հորադիզ  
Սարգսյան Սերոժա Խաչատուրի 1951թ․ 1994թ․  
Համբարձումյան Յուրա Արմենի 1957թ․ 1995թ․  
Հարությունյան Մխիթար Ռաֆիկի 1962թ․ 1996թ․  
Ղահրումանյան Վաչիկ Նիկոլայի 1951թ․ 2002թ․  
Գրիգորյան Վլադիկ Ավանեսի 1957թ․ 2002թ․  
Քոչարյան Ռաֆիկ Գրիգորի 1965թ․ 2004թ․  
Առստամյան Ալբերտ Սուրենի 12.03.1970թ․ Բաքու 05.05.1994թ․ Մարտակերտի շրջան  
Առստամյան Ալեքսեյ Արկադիի 1967թ․ 1992թ․  
Հակոբյան Էռնեստ Ալեքսեի 07.04.1972թ․ Բաքու 12.01.1994թ․ Ֆիզուլիի (Վարանդայի) շրջան  
Առստամյան Վալերի Սերգեյի 19.06.1959թ․ Կիև 29.04.1994թ․ Աղդամի (Ակնայի) շրջան  
Իսրայելյան Էդուարդ Բեգլարի 1953թ․ 2011թ․  

Տես նաև խմբագրել

  1. Արցախյան ազատամարտ
  2. Պատարա
  3. Պատարայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Ասկերանի շրջան)

Ծանոթագրություններ խմբագրել